Главная » 2012 » Փետրվար » 16
  Խնդիր 3; բարդությունը 2/100: 

Տրված են երկու ամբողջ թվեր, պետք է համեմատել դրանք:

INPUT.TXT-ում տրված են ամբողջ թվեր, որոնցից յուրաքանչյուրը մոդուլով չի գերազանցում 2*109 -ը:

OUTPUT.TXT-ում պետք է արտածել կամ` >, կամ` <, կամ` =:

Օրինակներ

INPUT.TXTOUTPUT.TXT
15
7
<
2-7
-12
>
313
13
=


Լուծում՝


var a,b:longint;
begin
assign(input,'input.txt');
reset(input);
assign(output,'output.txt');
rewrite(output);
readln(a,b);
if a>b then writeln('>')
else begin if&n ... Կարդալ շարունակությունը
Խումբ` Ծրագրավորման խնդիները իրենց լուծումներով | | Մեկնաբանություններ (0)


Հարավկորեական Samsung ընկերությունը 2012թ.-ին կսկսի փափուկ էկրաններով հեռախոսասարքերի վաճառքը: Այս մասին հաղորդում է IDG News-ը` հղում կատարելով ընկերության ներկայացուցիչներին:



Առաջինը կներկայացվեն սահմանափակ լուսադիոդների (OLED) հիման վրա պա ... Կարդալ շարունակությունը
Խումբ` Հետաքրքիր | | Մեկնաբանություններ (0)

ԱՄՆ ամբողջ տարածքում արգելվում է սեքսով զբաղվել դիակի հետ:

Նյու Մեքսիկոյում արգելվում է սեքսով զբաղվել լանչի ժամանակ սեփական մեքենայի մեջ, բացառությամբ, եթե մեքենան վարագույր ունի:

Իլինոյսում կինն իր  ամուսնուն «պարոնի»փոխարեն «տեր» պիտի ասի:

... Կարդալ շարունակությունը

Խումբ` Հետաքրքիր | | Մեկնաբանություններ (0)

Մեծ Բրիտանիայում տղամարդը, որը նախկինում կին է եղել, տղա է ունեցել: Սկզբում , իհարկե, նրան սեռափոխել են, իսկ հետո կրկին վիրահատական միջամտության է ենթարկվել երեխա լույս աշխարհ բերելու համար:

Տղամարդ-մայրիկի անունը գաղտնի է պահվում, ս ... Կարդալ շարունակությունը

Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Կիրառելով նորագույն տեխնոլոգիաները`  շոտլանդացի կոմպոզիտոր Ստյուարտ Միտչելը մեծ մաեստրոյի ԴՆԹ-ից 22 ամինաթթու «զգեստավորել»  է նոտաներով: Փաստորեն , մեծ կոմպոզիտորը իր մահից 200 տարի անց կրկին  մասնակցել է երաժշտություն ստեղծելուն:

Միտչելը վաղուց է ուսումնասիրում կիմատիկան` օպտիկայի ալիքային բնագավառը, երբ երաժշտակ ... Կարդալ շարունակությունը

Խումբ` Հետաքրքիր | | Մեկնաբանություններ (0)

Սբ Վալենտինի օրվա առթիվ նոր համաշխարհային ռեկորդ է սահմանվել.ամենասիրահարված զույգը համբուրվել է 50 ժամ 25 րոպե և մեկ վայրկյան:

Ամենահետաքրքիրն այն է, որ երկարատև համբույրի ռեկորդակիրները թաիլանդցի  համասեռականներ են. 31-ամյա Նոնավաթն ու 28-ամյա Տանակորը:

... Կարդալ շարունակությունը

Խումբ` Զվարճալի | | Մեկնաբանություններ (1)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 14-ին հրաման է ստորագրել «Զինվորական պարտականությունների եւ ծառայության կիրառման վերաբերյալ», ըստ որի` Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո գտնվող զինվորական կոմիսարիատները վերացվելու են: Փոխարենը ձեւավորվելու է Ադրբեջանի հանրապետության մոբիլիզացիայի եւ զորակոչի պետական ծառայություն, որի ղեկավար է նշանակվել Արզու Ռագիմովը: Նա ավելի վաղ ղեկավարում էր պետական միգրացիոն ծառայությունը: Այսպիսով, Ադրբեջանում պաշտպանական գերատեսչությունը զրկվելու է զինկոմիսարիատների վերահսկման իրավունքից, իսկ զորակոչով զբաղվելու են տեղական եւ կենտրոնական գործադիր մարմինները` Ներքին գործերի եւ Արդարադատության նախարարությունների վերադաս եւ ստորադաս ստորաբաժանումների մասնակցությամբ:

Նման անսպասելի նորամուծությունը լուրջ մտորումների տեղիք է տալիս. միթե ռազմատենչ հայտարարություններով հանդես եկող Ալիեւը չի վստահում իր պաշտպանության նախարարին, իսկ գուցե նա կարծում է, որ եթե մի օր փորձի իրականություն դարձնել իր սպառնալիքները, ապա կարող է հայտնվել «կոտրած տաշտակի առջե՞ւ», քանի որ բանակ զորակոչված զինվորները պատրաստ չեն պատերազմին:

Այդ առումով  հատկանշական է մի ուշագրավ հանգամանք. ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, հունվարին ստուգումներ են անցկացվել Ադրբեջանի հանրապետության զինվորական կոմիսարիատներում, որը հետեւանքով լուրջ թերացումներ են ի հայտ եկել: Ընդ որում, ստուգումները անցկացվել են պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հատուկ կարգադրությամբ եւ գեներալ-մայոր Յաշար Այդեմիրովի ղեկավարությամբ: «Անցկացված ստուգումների ժամանակ պարզ է դարձել, որ զինկոմիսարիատներում զինվորներին բժշկական ստուգման չեն ենթարկում եւ զորակոչված զինվորների մի մասն իրականում պիտանի չէ զինվորական ծառայության համար»,-գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը:

Հարկ է  նշել, որ վերջին շրջանում ադրբեջանական բանակում գրանցված զինվորների մահվան դեպքերի թիվը կտրուկ աճել է, բացի այդ, գրեթե բոլոր դեպքերում պաշտոնական աղբյուրները նշում են, որ զինվորը  չի պահպանել զենքից օգտվելու անվտանգության կանոնները, ինչն էլ հանգեցրել է մահվան: Դա իսկապես կարող էր անհանգստացնել պատերազմի նախապատրաստություններ տեսնո ... Կարդալ շարունակությունը

Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Կապված ինդուստրիայի զարգացման ու ուբանիզացիայի աճող մակարդակի հետ` Չինաստանը կարող է բախվել ջրի պաշարների լուրջ պակասի հետ, ինչը կարող է սպառնալ երկրի հետագա զարգացմանը: Այս մասին երեկ Պեկինում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է ՉԺՀ-ի ջրային ռեսուրսների փոխնախարար Հու Սին:

Ջրի պակասը, գետերի աղտոտվածությունը, ծովերի ու լճերի էկոլոգիայի վատթարացող վիճակը կարող են սպառնալ երկրի հավասար զարգացմանը: Այս մասին հաղորդում է IRAR-TASS գործակալությունը: 

«1.3 մլրդ բնակչությամբ Չինաստանը ներկայում օգտագործում է տարեկան ավելի քան 600 մլրդ խմ ջուր, ինչը հավասար է օգտագործման համար պիտանի բոլոր ջրային ռեսուրների երեք քառորդին»,- նկատել է Հու Սինը: 
Մեկ շնչին բաժին ընկնող ջրի քանակը, ըստ նախարարության տվյալների, կազմում է 2.1 հազար խմ:

Չինական քաղաքների երկու երրորդը զգում է ջրի կարիք, երկրի գյուղական բնակավայրերի շուրջ 300 մլն բնակիչ չունեն մատչում խմելու անվտանգ ջրին: 
... Կարդալ շարունակությունը
Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (1)

Like-լը դժվար չի
Կայքը Ձեր լեզվով
 
Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլ. հասցեն

Ժամ
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների քանակը՝ 542
Գովազդ Ռուսաստանից
Կայքի բանները
Վիճակագրություն

Մուտք
Տրվում է վարձով