Главная » 2012 » Փետրվար » 21
Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ շատ ֆիլմեր նայելը, որտեղ ցուցադրվում է ալկոհոլ, կրկնապատկում է հավանականությունը. որ դեռահասները կսկսեն ալկոհոլ օգտագործել և առավել հավանական է, որ այս դեռահասները հետագայում կունենան առողջական խնդիրներ՝ ալկոհոլի պատճառով:

Ըստ գիտնականների՝ իրենց հետազոտության արդյունքները թույլ են տալիս առաջարկել, որ ԱՄՆ-ի ֆիլմ արտադրողները ֆիլմերում միևնույն սահմանափակումներն ունենան ալկոհոլի դեպքում, ինչպես, որ ունեն ծխախոտի դեպքում:

Health Day-ը հաղորդում է, որ հետազոտությանը մասնակցել է ամերիկացի 10-14 տարեկան 6500 երեխա, որոնց հարցեր են տվել ալկոհոլի օգտագործման մասին, և թե արդյոք ինչպիսի գործոններ են ազդում իրենց վրա:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ երկու տարի տևած հետազոտության ընթացքում ալկոհոլ օգտագործող երեխաների թիվը կրկնապատկվել է, և դրա հիմնական պատճառը եղել է ֆիլմեր դիտելը, որտեղ կա ալկոհոլի ցուցադրություն: Հետազոտությունն այսօր հրապարակվել է BMJ Open ամսագրում:
Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Եվրոպայի լիգայի «ՊՍՎ Էյնդհովեն» – «Տրաբզոնսփոր»  պատասխան հանդիպումից առաջ հոլանդական ակումբին պատկանող PSV TV-ն ներկայացրել է մրցակից ակումբի քաղաքը՝ Տրապիզոնը։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Տրապիզոնի մասին ճանաչողական տեսանյութում Տրապիզոնը ներկայացված է մռայլ գույներով, կեղտոտ եւ ծովում միզող մարդու խորհրդանիշով։  Սոցցանցերում քննարկումների նյութ է դարձել հատկապես ծովում միզող մարդը, որը փաստացի խորհրդանշել է Տրապիզոնը։

... Կարդալ շարունակությունը

Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Like-լը դժվար չի
Կայքը Ձեր լեզվով
 
Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլ. հասցեն

Ժամ
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների քանակը՝ 542
Գովազդ Ռուսաստանից
Կայքի բանները
Վիճակագրություն

Մուտք
Տրվում է վարձով