Главная » 2012 » Փետրվար » 01
ՖԻՖԱ-ն ցանկանում է ավելացնել փոփոխությունների թիվն այն խաղերում, որտեղ հաղթողի որոշման համար կպահանջվի լրացուցիչ ժամանակ: Այդ հարցը կքննարկվի Ֆուտբոլի միջազգային խորհրդի (IFAB) նիստի ժամանակ` Անգլիայում` մարտի 3-ին, քանի որ միայն IFAB-ն ունի ֆուտբոլային կանոններում փոփոխություն կատարելու իրավասություն: ՖԻՖԱ-ն և ֆուտբոլային փորձագետները կողմ են այդ որոշմանը և նշում են, որ դա լրացուցիչ խաղակեսերում կօգնի խաղի տեմպի պահպանմանը և կնվազեցնի վնասվածքների հավանականությունը:

ՖԻՖԱ-ն առաջարկում է նաև մրցավարներին թույլատրել պաշտպանվող կողմի ֆուտբոլիստին կարմիր քարտ ցույց տալ այն դեպքերում, երբ նա ոչ մի կերպ չի կարող հասնել գնդակին և միտումնավոր հարվածում է հակառակորդին` կասեցնելով վտանգավոր գրոհը: Իսկ մեկ այլ դեպքում, երբ տուգանային հրապարակի մատույցներում պաշտպանը կամ դարպասապահը, ցանկանալով չեզոքացնել վտանգը, խախտում են կանոնները ոչ կանխամտածված, նշանակել 11 մետրանոց հարված և կարմիրի փոխարեն պաշտպանվող կողմի խաղացողին ցույց տալ դեղին քարտ:
Խումբ` Սպորտային | | Մեկնաբանություններ (0)


Համոզված եմ շատերդ եք առընչվել այս ծրագրի հետ: Ըստ պաշտոնական տվյալների` winrar-ը windows-ից հետո աշխարհում ամենաօգտագործվող ծրագիրն է:


winrar скачать бесплатно


Like-լը դժվար չի
Կայքը Ձեր լեզվով
 
Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլ. հասցեն

Ժամ
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների քանակը՝ 542
Գովազդ Ռուսաստանից
Կայքի բանները
Վիճակագրություն

Մուտք
Տրվում է վարձով