Google-ը փորձարկում է մի նախագիծը, որը տարիներ առաջ կարող էինք հանդիպել ֆանտաստիկ ֆիլմերում: Նախագիծը կոչվում է Project Glass: Այն իրենից ներկայացնում է խելացի ակնոց, որի միջոցով հնարավոր է կատարել տեսազանգեր, լուսանկարել և նկարները տեղադրել սոցիալական ցանցերում, կարդալ նորություններ, օգտվել GPS-ի և ինտերնետի այլ ծառայություններից: Ակնոցները կառավարվում են ձայնային հրամաններով: Մի խոսքով դիտեք տեսահոլովակը և գնահատեք այս նոր նախագիծը:
Քաշմիրյան այծերը, որոնք իրենց անվանումը ստացել են տեղանունից, մետաքսի նման փափուկ բուրդ են մատակարարում: Դրանք փոքր խմբերով հիմնականում հանդիպում են Հիմալայներում կամ Տիբեթյան սարահարթի հեռավոր լեռնային շրջաններում արածելիս: Այս մասին գրում է abcnews.go.com-ը:
Փափուկ բուրդ տալու համար նրանք պետք է բնակվեն քամոտ կլիմայի պայմաններում: Նրանց բրդի պահանջարկը միշտ գերազանցում է առաջարկը: Այն Քաշմիրի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրն է:
Փորձագետները պնդում են, որ նրանց քանակը նվազում է: Այդ իսկ պատճառով գիտնականները կլոնավորել են հիմալայան այծերին՝ այդ կերպ փորձելով ավելացնել դրանց քանակը:
Մարտի 9-ին ծնվել է Noori էգ այծը, որը արաբերեն նշանակում է «լույս»: