ՀԵՏԵՎԵՔ ՆԿԱՐՆԵՐԻՆ ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՍՏԱՑՎԻ![]()
|
 Թուրքական Habermonitor.com կայքի փոխանցմամբ` Վալենտինի օրվա կապակցությամբ համայն աշխարհում ամենագեղեցիկ նվերն իր ամուսնուն մատուցել է թրքուհին:
Խոսքը Թուրքիայի հարավարևմտյան Մուլղայի նահանգում բնակվող 47-ամյա Մելեքի մասին է, որի 53-ամյա ամուսնու՝ Ալի Քոչերի միակ երիկամը դադարել է գործելուց (մյուս երիկամը դադարել էր գործելուց 4 տարի առաջ), և փոխպատվաստման կարիք է առաջացել: Թրքուհին անմիջապես համաձայնել է նրան տրամադրել իր երիկամներից մեկը: Վիրահատությունը տեղի է ունեցել սիրահարների օրվա նախօրեին և հաջող է անցել:
Նշվում է, որ նրանք ամուսնացել են 25 տարի առաջ և ունեն երկու երեխա:
|
 Բանգլադեշի ոստիկանությունը հայտնել է, որ երեքշաբթի օրը Դաքայում դեռահաս սիրահարների զույգը ցած է նետվել աշտարակից այն բանից հետո, երբ աղջկան ստիպողաբար ամուսնացրել են մեկ այլ տղամարդու հետ:
Ըստ Daily Mail-ի՝ ոստիականության սպա Շարմինն ասել է, որ տղան զանգել է եղբորը և ասել, որ սիրած աղջկա հետ պատրաստվում է մահանալ Սուրբ Վալենտինի օրը, որպեսզի իրենք միշտ միասին լինեն: Մինչ ինքնասպանություն գործելը դեռահասներն իրենց ձեռքերն իրար են կապել վզկապի միջոցով:
Դեպքը տեղի է ունեցել Գոպալգանի քաղաքում: Ընտանիքները հայտնել են, որ աղջկան ամուսնացրել էին երկու ամիս առաջ և ուղարկել ամուսնու տուն, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Դաքայում: Հաղորդվում է, որ ամուսինը կրկնակի անգամ մեծ է եղել աղջկանից:
16-ամյա Միթհու Մոլլահը, սակայն, գաղտնի վերադարձել է՝ 17–ամյա Սոուդ Շեյխի հետ հանդիպելու համար: Նրանք սովորելիս են եղել 10-րդ դասարանում:
|
 Այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և «ՎիվաՍել»-ՄՏՍ ընկերությունը 5 կրթական հաստատությունների՝ «Քվանտ» և «Պոլիտեխնիկի հենակետային վարժարաններ», «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, թիվ 131 և «Այբ» ավագ դպրոցներ, հանձնեցին ուսումնական ռոբոտներ՝ ռոբոտատեխնիկայի դպրոցական խմբակներում դասավանդելու համար:
«Անցած տարի հետաքրքիր փաստ արձանագրվեց Հայաստանի ռոբոտների բաց առաջնության («ԱրմՌոբոտիքս») շրջանակներում: Դպրոցականները սկսել են շատ ակտիվ զբաղվել ռոբոտաշինությամբ, և դա արդեն տալիս է իր պտուղները: Այժմ «ԱրմՌոբոտիքս»-ի յուրաքանչյուր մրցույթի մասնակցում է դպրոցականներից կազմված թիմ և արձանագրում հաջողություններ: Նման փոփոխությունը պայմանավորված է դպրոցներում ռոբոտաշինության խմբակների ձևավորմամբ»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Ռոբոտիքսի» զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանում հարակից ոլորտները խթանելու առումով, ինչպես նաև նպաստի միջազգային շուկաներում մեր երկրի համար մրցունակության ապահովմանն ու վարկանիշի բարձրացմանը»,- նշեց «ՎիվաՍել»-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ներկայումս ԻՏՁՄ-ն, որի նպատակն է ռոբոտաշինության խմբակներ բացել հանրապետության տարբեր դպրոցներում, զբաղվում է նաև հատուկ ուսումնական ռոբոտի (ռոբոտ կոնստրուկտորի) նախագծմամբ և ստեղծմամբ:
|
Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա՝ հանրահայտ բժիշկ Բեն Քարսոնի կյանքի մասին: Ֆիլմում պատմվում է Քարսոնի ծանր մանկության մասին: Շատ հետաքրքիր է:
|
Keylogger-ը մի ծրագիր է, որը блокнот-ի մեջ պահում է այն ամենը ինչ կատարվում է համակարգչի մեջ: Շատ օգտակար ծրագիր է: Այսպես եթե ինչ-որ մեկը Ձեր համակարգչից մտնում է իր սոց. ցանցի էջ, keylogger-ը իր մեջ պահում է նրա հավաքած գաղտնագիրը:
Արխիվը բեռնելուց հետո հանեք ֆայլերը արխիվից՝ կոդը 2012, համակարգչի մեջ տեղադրեք family-keylogger-setup.exe ֆայլը:
Համակարգչի մեջ տեղադրելուց հետո ստեղնաշարի նշան կհայտնվի Значки области уведомлений -ում:
Սեղմեք այդ նշանի վրա երկու անգամ և կբացվի блокнот ծրագիրը, որի մեջ կլինի Ձեր գործողությունները:
|
|