Главная » Աղմկահարույց
11-ամյա աղջիկն ամբողջ աշխարհին ստիպել է խոսել իր մասին(ֆոտո)

Վյետնամցի 11 տարեկան աղջիկն, իր ոչ սովորական ունակությունների պատճառով, հայտնվել է աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նա այնպիսի հզոր ներքին էներգիա ունի, որ ինչին որ դիպչում է՝ անմիջապես բռնկվում է։ Վյետնամական կայքերից մեկը գրում է, որ աղջիկն այրել է սեփական տան մի ամբողջ հարկը։

 Երեխայի ծնողները անվերջ հսկում են նրան և քնում են խոնավ սրբիչներով փաթաթված։

Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

''Բի-Բի-Սի''. ''Ինչու՞ է Հայաստանը հրաժարվել մասնակցել ''Եվրատեսիլ''-ին

Հայաստանը հրաժարվել է այս տարվա մայիսին Ադրբեջանում անցկացվելիք ''Եվրատեսիլ-2012'' երգի մրցույթին մասնակցելուց Լեռնային Ղարաբաղի շուրջ 1990-ա ... Կարդալ շարունակությունը

Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)





Այս երկու արտահայտություններով գովազդային պաստառներ և տեսահոլովակներ շատերս ենք տեսնում՝ օրը մի քանի անգամ: Վերջերս նկատեցի, որ կրտսեր դպրոցի աշակերտներից շատերը ճանապարհ բառը գրում են ճանապպարհ, էլ չեմ ասում ապահովագրել բառի մասին, այնպես որ, հարգելի ծնողներ, ասեք Ձեր երեխաներին, որ դա ուղղակի հիմարություն է, ճանապարհ բառի մեջ մտցրել են ԱՊՊԱ-ն, քանի որ մտքներին ուրիշ բան չի փչել: Լավ է գոնե այլ բառեր ևս չեն փոփոխել: 
Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Մեծ Բրիտանիայի քաղաքացին, որը 10 տարի վաճառող է աշխատել հասարակական սննդի ոչ մեծ մի հաստատությունում, ապշեց, երբ իմացավ, որ  առևտրի կետի նոր տերերն իրեն ազատում են աշխատանքից ազգության պատճառով:

29-ամյա Քիբերլի Բարելին ազատեցին աշխատանքից, երբ բրիտանական Հարթլպուլեում գտնվող «Joanna’s ... Կարդալ շարունակությունը

Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (2)

Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ շատ ֆիլմեր նայելը, որտեղ ցուցադրվում է ալկոհոլ, կրկնապատկում է հավանականությունը. որ դեռահասները կսկսեն ալկոհոլ օգտագործել և առավել հավանական է, որ այս դեռահասները հետագայում կունենան առողջական խնդիրներ՝ ալկոհոլի պատճառով:

Ըստ գիտնականների՝ իրենց հետազոտության արդյունքները թույլ են տալիս առաջարկել, որ ԱՄՆ-ի ֆիլմ արտադրողները ֆիլմերում միևնույն սահմանափակումներն ունենան ալկոհոլի դեպքում, ինչպես, որ ունեն ծխախոտի դեպքում:

Health Day-ը հաղորդում է, որ հետազոտությանը մասնակցել է ամերիկացի 10-14 տարեկան 6500 երեխա, որոնց հարցեր են տվել ալկոհոլի օգտագործման մասին, և թե արդյոք ինչպիսի գործոններ են ազդում իրենց վրա:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ երկու տարի տևած հետազոտության ընթացքում ալկոհոլ օգտագործող երեխաների թիվը կրկնապատկվել է, և դրա հիմնական պատճառը եղել է ֆիլմեր դիտելը, որտեղ կա ալկոհոլի ցուցադրություն: Հետազոտությունն այսօր հրապարակվել է BMJ Open ամսագրում:
Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Եվրոպայի լիգայի «ՊՍՎ Էյնդհովեն» – «Տրաբզոնսփոր»  պատասխան հանդիպումից առաջ հոլանդական ակումբին պատկանող PSV TV-ն ներկայացրել է մրցակից ակումբի քաղաքը՝ Տրապիզոնը։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Տրապիզոնի մասին ճանաչողական տեսանյութում Տրապիզոնը ներկայացված է մռայլ գույներով, կեղտոտ եւ ծովում միզող մարդու խորհրդանիշով։  Սոցցանցերում քննարկումների նյութ է դարձել հատկապես ծովում միզող մարդը, որը փաստացի խորհրդանշել է Տրապիզոնը։

... Կարդալ շարունակությունը

Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Մարսում կյանքի որոնման համար մշակված դետեկտորի օգնությամբ կարողացել են հայտնաբերել միկրոօրգանիզմներ, որոնք գտնվում են Չիլիի Ատակամա անապատի աղակալված հողում` մինչև 3 մետր խորությամբ: Այսպիսի հետազոտություններ Astrobiology հանդեսում հրապարակել են իսպանական աստղա-կենսաբանական կենտրոնի (INTA-CSIC) և Չիլիի Հյուսիսային կաթոլիկ համալսարանի գիտնականները:

Իրենց հետազոտություններում գիտնականներն օգտագործել են SOLID (Signs of Life Detector-Դետեկտոր` կյանքի նշանների դեպքում) սարքը, որը նախատեսված է հողի վրա կյանքի հետքերի որոնման համար և մշակվել է Մարսի վրա հետազոտություններ իրականացնելու համար:

Ատակամա անապատի հողում փորձարկված այս տեխնոլոգիան կարող է կիրառվել Մարսի վրա կյանքի նշույլներ փնտրելու համար:

Ատակամայի բակտերիաները գոյատևում են առանց լույսի և թթվածնի՝ ի տարբերություն նմանատիպ շատ միկրոօրգանիզմների, որոնք գտնվում են աղի բարձր պարունակությամբ հողերում: Մենք այն անվանել ենք միկրոօրգանիզմների «օազիս», քանի որ նրանց գոյատևման միջավայրն իրենից ներկայացնում է գրեթե նույն անջուր անապատը»,- պատմում է հետազոտության համակարգող Վիտոր Պարրոն: 

... Կարդալ շարունակությունը
Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (1)

                          
 ադրբեջանի   ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ  ալի գասանովը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է,ՈՐ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ԱՅԺՄՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈԱՋ  20-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ  ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ:
  <<ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՏԱԼՈՒ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ԻՐԵՆՑ ԿԱՏԱՐԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ>>  ադրբեջանի   ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ  ալի գասանովը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆԱԵՎ<<ՄԵՐ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ ՆՐԱՆՑ ՊԱՏԺԵԼՈՒ ՀԱՄԱՐ:ԱՄԵՆԱՄԵԾ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐՆ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՆԵՆԱՆ ԻՐԵՆՑ ԿԱՐԾԻՔԸ>>
  ԱՅՍՊԻՍԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԿԱԾԵԼ Է ադրբեջանական 1news.az ԿԱՅՔԸ
Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Մեծ Բրիտանիայում տղամարդը, որը նախկինում կին է եղել, տղա է ունեցել: Սկզբում , իհարկե, նրան սեռափոխել են, իսկ հետո կրկին վիրահատական միջամտության է ենթարկվել երեխա լույս աշխարհ բերելու համար:

Տղամարդ-մայրիկի անունը գաղտնի է պահվում, ս ... Կարդալ շարունակությունը

Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 14-ին հրաման է ստորագրել «Զինվորական պարտականությունների եւ ծառայության կիրառման վերաբերյալ», ըստ որի` Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո գտնվող զինվորական կոմիսարիատները վերացվելու են: Փոխարենը ձեւավորվելու է Ադրբեջանի հանրապետության մոբիլիզացիայի եւ զորակոչի պետական ծառայություն, որի ղեկավար է նշանակվել Արզու Ռագիմովը: Նա ավելի վաղ ղեկավարում էր պետական միգրացիոն ծառայությունը: Այսպիսով, Ադրբեջանում պաշտպանական գերատեսչությունը զրկվելու է զինկոմիսարիատների վերահսկման իրավունքից, իսկ զորակոչով զբաղվելու են տեղական եւ կենտրոնական գործադիր մարմինները` Ներքին գործերի եւ Արդարադատության նախարարությունների վերադաս եւ ստորադաս ստորաբաժանումների մասնակցությամբ:

Նման անսպասելի նորամուծությունը լուրջ մտորումների տեղիք է տալիս. միթե ռազմատենչ հայտարարություններով հանդես եկող Ալիեւը չի վստահում իր պաշտպանության նախարարին, իսկ գուցե նա կարծում է, որ եթե մի օր փորձի իրականություն դարձնել իր սպառնալիքները, ապա կարող է հայտնվել «կոտրած տաշտակի առջե՞ւ», քանի որ բանակ զորակոչված զինվորները պատրաստ չեն պատերազմին:

Այդ առումով  հատկանշական է մի ուշագրավ հանգամանք. ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, հունվարին ստուգումներ են անցկացվել Ադրբեջանի հանրապետության զինվորական կոմիսարիատներում, որը հետեւանքով լուրջ թերացումներ են ի հայտ եկել: Ընդ որում, ստուգումները անցկացվել են պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հատուկ կարգադրությամբ եւ գեներալ-մայոր Յաշար Այդեմիրովի ղեկավարությամբ: «Անցկացված ստուգումների ժամանակ պարզ է դարձել, որ զինկոմիսարիատներում զինվորներին բժշկական ստուգման չեն ենթարկում եւ զորակոչված զինվորների մի մասն իրականում պիտանի չէ զինվորական ծառայության համար»,-գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը:

Հարկ է  նշել, որ վերջին շրջանում ադրբեջանական բանակում գրանցված զինվորների մահվան դեպքերի թիվը կտրուկ աճել է, բացի այդ, գրեթե բոլոր դեպքերում պաշտոնական աղբյուրները նշում են, որ զինվորը  չի պահպանել զենքից օգտվելու անվտանգության կանոնները, ինչն էլ հանգեցրել է մահվան: Դա իսկապես կարող էր անհանգստացնել պատերազմի նախապատրաստություններ տեսնո ... Կարդալ շարունակությունը

Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Կապված ինդուստրիայի զարգացման ու ուբանիզացիայի աճող մակարդակի հետ` Չինաստանը կարող է բախվել ջրի պաշարների լուրջ պակասի հետ, ինչը կարող է սպառնալ երկրի հետագա զարգացմանը: Այս մասին երեկ Պեկինում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է ՉԺՀ-ի ջրային ռեսուրսների փոխնախարար Հու Սին:

Ջրի պակասը, գետերի աղտոտվածությունը, ծովերի ու լճերի էկոլոգիայի վատթարացող վիճակը կարող են սպառնալ երկրի հավասար զարգացմանը: Այս մասին հաղորդում է IRAR-TASS գործակալությունը: 

«1.3 մլրդ բնակչությամբ Չինաստանը ներկայում օգտագործում է տարեկան ավելի քան 600 մլրդ խմ ջուր, ինչը հավասար է օգտագործման համար պիտանի բոլոր ջրային ռեսուրների երեք քառորդին»,- նկատել է Հու Սինը: 
Մեկ շնչին բաժին ընկնող ջրի քանակը, ըստ նախարարության տվյալների, կազմում է 2.1 հազար խմ:

Չինական քաղաքների երկու երրորդը զգում է ջրի կարիք, երկրի գյուղական բնակավայրերի շուրջ 300 մլն բնակիչ չունեն մատչում խմելու անվտանգ ջրին: 
... Կարդալ շարունակությունը
Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (1)

Բանգլադեշի ոստիկանությունը հայտնել է, որ երեքշաբթի օրը Դաքայում դեռահաս սիրահարների զույգը ցած է նետվել աշտարակից այն բանից հետո, երբ աղջկան ստիպողաբար ամուսնացրել են մեկ այլ տղամարդու հետ:

Ըստ Daily Mail-ի՝ ոստիականության սպա Շարմինն ասել է, որ տղան զանգել է եղբորը և ասել, որ սիրած աղջկա հետ պատրաստվում է մահանալ Սուրբ Վալենտինի օրը, որպեսզի իրենք միշտ միասին լինեն: Մինչ ինքնասպանություն գործելը դեռահասներն իրենց ձեռքերն իրար են կապել վզկապի միջոցով:

Դեպքը տեղի է ունեցել Գոպալգանի քաղաքում: Ընտանիքները հայտնել են, որ աղջկան ամուսնացրել էին երկու ամիս առաջ և ուղարկել ամուսնու տուն, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Դաքայում: Հաղորդվում է, որ ամուսինը կրկնակի անգամ մեծ է եղել աղջկանից:

16-ամյա Միթհու Մոլլահը, սակայն, գաղտնի վերադարձել է՝ 17–ամյա Սոուդ Շեյխի հետ հանդիպելու համար: Նրանք սովորելիս են եղել 10-րդ դասարանում:
Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ`մինչև տարեվերջ (մարտի 21) Իրանը ներկայացնելու է սեփական արտադրության 9 սուպեր համակարգիչներ: Այս մասին հայտարարել է գիտության ու տեխնոլոգիաների հարցերով Իրանի փոխնախագահ Նազրին Սուլթանաձեն: 

Վերջինս հավելել է, որ այդ նոր 9 սուպեր համակարգիչները կներկայացվեն ու կմիացվեն National Grid ազգային ցանցին, որը պետք է բաղկացած լինի ընդհանուր առմամբ 11 սուպեր համակարգիչներից:

Նախորդ տարի Իրանը ներկայացրել է Amirkabir (AUT) տիպի երկու սուպեր համակարգիչ, որոնք նախագծվել և արտադրվել են Թեհրանի համալսարանում ու Սպահանի տեխնոլոգիական համալսարանում: 2011 թվականին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իրանցի գիտնականներին կոչ է արել իրականացնել նոր հետազոտություններ ու մշակումներ՝ ընդգծելով, որ Իրանը պետք է աշխարհի համար դառնա գիտատեխնիկական օրինակ: 

Իրանը դարձել է աշխարհի այն 10 երկրներից մեկը, որին հաջողվել է կարճ ժամանակահատվածում նախագծել և ստեղծել այդպիսի համակարգիչներ: 2011 թվականի փետրվարի սկզբին հայտարարվեց, որ Իրանում ստեղծվել է մի սուպեր համակարգիչ, որի միկրոպրոցեսորի արագությունը կազմել է 34,000 Մեգահերց:
Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Անհայտ տղամարդը տաճարի շինարարության համար  55 հազար դոլար է հատկացրել: Բրեստի  խանութներից մեկում տղամարդը նվիրատվությունների արկղն է գցել 1 կգ քաշով ոսկու ձուլակտոր: Տեսանկարահանման խցիկներով երևում է, որ նվիրատվություն անողը մոտ 30 տարեկան տղամարդ է: Ձուլածոն արկղը գցելով` նա իբր ասել է. «Գմբեթների համար»: Ձուլածոն վաճառվել է բելառուսական 462 մլն ռուբլով: Երբ արկղը բացել են, կարծել են թե այն կեղծ է, իսկ հետո տեսել են բանկի դրոշմն ու դրա իսկական լինելու հավաստագիրը:
Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

1 2 »
Like-լը դժվար չի
Կայքը Ձեր լեզվով
 
Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլ. հասցեն

Ժամ
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների քանակը՝ 542
Գովազդ Ռուսաստանից
Կայքի բանները
Վիճակագրություն

Մուտք
Տրվում է վարձով

Օրացույց
«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031