Главная » 2012 » Փետրվար » 11
Անհայտ տղամարդը տաճարի շինարարության համար  55 հազար դոլար է հատկացրել: Բրեստի  խանութներից մեկում տղամարդը նվիրատվությունների արկղն է գցել 1 կգ քաշով ոսկու ձուլակտոր: Տեսանկարահանման խցիկներով երևում է, որ նվիրատվություն անողը մոտ 30 տարեկան տղամարդ է: Ձուլածոն արկղը գցելով` նա իբր ասել է. «Գմբեթների համար»: Ձուլածոն վաճառվել է բելառուսական 462 մլն ռուբլով: Երբ արկղը բացել են, կարծել են թե այն կեղծ է, իսկ հետո տեսել են բանկի դրոշմն ու դրա իսկական լինելու հավաստագիրը:
Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Անգլուհին գրիպով հիվանդանալուց հետո հայտնաբերեց, որ իր բիրմինգհեմյան առոգանությունը փոխարինվել է ֆրանսիականով:

40-ամյա Դեբի Ռոյսթոնը հազվադեպ է խոսում, սակայն երբ խոսում է, հավատացնում է, որ երբեք Ֆրանսիայում չի եղել:

Փաստորեն, բրիտանուհին դարձել է օտարերկրյա առոգանություն համախտանիշի զոհ. այդպես է կոչվում հիվանդությունը: Բժիշկների տվյալներով, ողջ աշխարհում նման հիվանդության 60 դեպք է հայտնի: Սովորաբար այն առաջանում է գլխի վնասվածքի հետևանքով, օրինակ` կաթվածի կամ էլ միգրենի, սակայն Դեբիի մոտ նման հիվանդություններ չեն հայտնաբերվել:

... Կարդալ շարունակությունը

Խումբ` Հետաքրքիր | | Մեկնաբանություններ (0)

Քադաֆիի որդին պատրաստվում է գլխավորել հակակառավարական ուժերը

Լիբիայի նախկին ղեկավար, անցած տարվա վերջին սպանված Մուամար Քադաֆիի որդին` Սաադին, նախատեսում է ղեկավարել Լիբիայի անցումային կառավարության դեմ ռազմական ապստամբությունը: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին նա երեկ հայտարարել է Al-Arabiya հեռուստաալիքին:

Սաադի Քադաֆիի խոսքերով` գահընկեց արված ղեկավարի կողմնակիցների շարժումը կներառի ողջ երկիրը: Նրա խոսքերով` նման մարդիկ կան նաև ներկայիս անցումային կառավարությունում: Սաադին հավելել է, որ ինքն ամեն պահի կարող է վերադառնալ Լիբիա:

Հիշեցնենք, որ 38-ամյա Սաադի Քադաֆին Լիբիայի հավաքականի նախկին հարձակվող է: Նա անցած տարվա օգոստոսին լքել է երկիրը, երբ պարզ է դարձել, որ հոր իշխանությանը քիչ ժամանակ է մնացել:
Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր էջում պատասխանել է այն հարցին, թե ինչու Եկատերինբուրգի «Ուրալի» 26-ամյա պաշտպան Դենիս Թումասյանը չի հրավիրվում Հայաստանի հավաքական:

«Նախ ես ձեզանից կխնդրեի քիթը չմտցնել իմ աշխատանքային գործունեության մեջ: Հայաստանի ֆուտբոլի գլխավոր պատասխանատուն ես եմ և ես երբևիցե թույլ չեմ տա, որ որևէ մեկը թերահավատորեն և անլուրջ մոտեցում ցույց տա ազգային հավաքականի նկատմամբ, քանի որ ազգային հավաքականն իմ սեփականությունը չէ, իսկ Դենիս Թումասյաններն արդեն ութ տարի է խաղ են անում մեր հետ: Իսկ դուք այնքան տեղյակ չեք հայկական ֆուտբոլից, որ նույնիսկ չգիտեք` քանի անգամ ենք մենք Դենիս Թումասյանին հրավիրել, և նա խաբել է մեզ, իսկ վերջին երեք անգամը իր խնդրանքով ենք հրավիրել, և նորից տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է գալ հավաքական, և այդքանից հետո դուք շարունակում եք մեղադրել ինձ ձեր անկիրթ ոճով»,- գրել է ՀՖՖ նախագահը:
Խումբ` Սպորտային | | Մեկնաբանություններ (0)

Like-լը դժվար չի
Կայքը Ձեր լեզվով
 
Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլ. հասցեն

Ժամ
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների քանակը՝ 542
Գովազդ Ռուսաստանից
Կայքի բանները
Վիճակագրություն

Մուտք
Տրվում է վարձով