Windows 8 օպերացիոն համակարգի մետրո ծրագրերի աշխատանքի համար նվազագույնը պահանջվում է 1024x768 թողունակություն: Սակայն նեթբուքների կամ փոքր չափսերով այլ համակարգիչների վրա հիմնականում չի թույլատրվում դնել 1024x768 կամ ավելի բարձր թողունակություն, որի պատճառով այդ ծրագրերը չեն բացվում:
Եթե օգտագործում եք Windows 8 և մետրո ծրագրեր բացելու ժամանակ տեսնում եք The screen resolution is too low for this app to run հաղորդագրությունը, ապա կատարեք հետևյալ քայլերը:
Microsoft ընկերությունը թողարկեց Windows 8-ի երկորդ beta տարբերակը, որից հետո արդեն կթողարկվի Windows 8-ի վերջնական տարբերակը: Այս տարբերակում առկա են բազմաթիվ փոփոխություններ, որոնք առաջին հայացքից կարող են անսովոր թվալ: Օրինակ Windows-ում այլևս չկա Start Menu: Դրան փոխարինում է մետրո ինտերֆեյսը, որի նպատակն է առավել հարմարավետ դարձնել Windows-ի օգտագործումը պլանշետների վրա: Դրական փոփոխություններից է նաև այն, որ օգտագործողները հնարավորություն ունեն ստեղծել հաշիվներ ինչպես համակարգչի հիշողությունում, այնպես էլ ամպային ռեժիմում (Microsoft-ի սերվերների վրա) և ցանկացած ժամանակ սինխրոնիզացնել այդ տվյալները: Windows 8-ի նոր ֆունկցիաներին կարող եք ծանոթանալ այս տեսահոլովակում:
Մի խոսքով Windows 8-ը զգալի տարբերվում է նախորդ տարբերակներից և իմ կարծիքով ունի բազմաթիվ առավելություններ: Մինչև Micorosft-ը կթողարկի Windows 8-ի վերջնական տարբերակը, խորհուրդ եմ տալիս տեղադրել Consumer Preview տարբերակը և փորձարկել:
Երբ պատահական կամ մտածված ամբողջովին ջնջել եք ինչ-որ ֆայլ համակարգչի մեջից կամ տեսախցիկի հիշողության քարտից ու ափսոսում եք դրա համար, ապա մի շտապեք հանձնվել: Ֆայլերը վերականգնելու բազմաթիվ ծրագրեր կան ու Recuva-ն դրանցից մեկն է: Recuva-ն ամբողջովին անվճար և հեշտ օգտագործվող ծրագիր է:
Ծրագրի հնարավորությունները.
-Որոնել և ընտրել այն ֆայլերը, որոնք ուզում եք վերականգնել:
-Ֆիլտրել արդյունքները ըստ ֆայլի անվանվան կամ տեսակի:
-Վերականգնել վնասված կամ ֆորմատավորված սարքից:
-Վերականգնել iPod-ից ջնջված երգերը: -Ջնջել այն ֆայլերը, որոնք ցանկանում եք անվերադարձ
... Կարդալ շարունակությունը
Ինձ թվում է, որ ձեզանից յուրաքանչուրն ել խաղում է բջջայինով խաղեր:
Իսկ այժմ մենք կարող ենք խաղալ բջջային խաղեր համակարգչով: Համակարգչով խաղալու համար ներբեռնեք այս ծրագիրը և տեղադրեք համակարգչի մեջ: Արխիվը բեռնելուց հետո հանեք բոլոր ֆայլերը արխիվից, մտեք KEumaltor ծրագիրը
հետո սպասեք, մինչ բացվի պատուհանը, սեղմեք Midlet և Load jar...
ընտրեք Ձեր ուզած jar ֆորմատով խաղը և խաղացեք:
Կարգավորումները փոխելու համար սեղմեք view, options
Այսօր դժվար է պատկերացնել մարդու կյանքը առանց համակարգչի: Մարդկանց 72%-ից ավելին օրվա մեծ մասն անց է կացնում համակարգչի դիմաց:Նայելով համակարգչի էկրանին, ձեր աչքերը թարթվում են ոչ հաճախ (մանավանդ խաղալուց կամ աշխատելուց): Իսկ դա իր լուրջ հետևանքն է թողնում տեսողության վրա և նպաստում աչքի վերնաթաղանթի չորացմանը: Այստեղ մենք կանգնում ենք հարցի առաջ. թողնե՞նք մեր աշխատանքը, թե՞ անտեսենք մեր առողջությունը: Մենք առաջարկում ենք այս հարցին տալ ավելի խելացի լուծում: Ձեզ ենք ներկայացնում WorkRaveծրագիրը, որը կօգնի խնայել տեսողությունն առանց աշխատանքից հրաժարվելու:
Այն իր մեջ ներառում է "20-20-20" կանոնը, որը նշանակում է` համակարգչի առջև յուրաքանչյուր 20 րոպե աշխատելուց հետո պետք է 20 վարկյան ընդմիջում, որի ընթացքում նայեք 20 ֆուտ (6 մետր) հեռավորությամբ օբյեկտների: Դա կանխում է աչքի վերնաթաղանթի չորացումը և պահպանում աչքի ֆոկուսը: WorkRave ծրագիրն ընդմիջման ժամանակ առաջարկում է բազմաթիվ այլ օգտակար վարժություններ: