
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր էջում պատասխանել է այն հարցին, թե ինչու Եկատերինբուրգի «Ուրալի» 26-ամյա պաշտպան Դենիս Թումասյանը չի հրավիրվում Հայաստանի հավաքական:
«Նախ ես ձեզանից կխնդրեի քիթը չմտցնել իմ աշխատանքային գործունեության մեջ: Հայաստանի ֆուտբոլի գլխավոր պատասխանատուն ես եմ և ես երբևիցե թույլ չեմ տա, որ որևէ մեկը թերահավատորեն և անլուրջ մոտեցում ցույց տա ազգային հավաքականի նկատմամբ, քանի որ ազգային հավաքականն իմ սեփականությունը չէ, իսկ Դենիս Թումասյաններն արդեն ութ տարի է խաղ են անում մեր հետ: Իսկ դուք այնքան տեղյակ չեք հայկական ֆուտբոլից, որ նույնիսկ չգիտեք` քանի անգամ ենք մենք Դենիս Թումասյանին հրավիրել, և նա խաբել է մեզ, իսկ վերջին երեք անգամը իր խնդրանքով ենք հրավիրել, և նորից տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է գալ հավաքական, և այդքանից հետո դուք շարունակում եք մեղադրել ինձ ձեր անկիրթ ոճով»,- գրել է ՀՖՖ նախագահը: