Главная » 2012 » Փետրվար » 16 » Խմելու ջրի պակասը սրի պես կախվել է Չինաստանի գլխին
16:23
Խմելու ջրի պակասը սրի պես կախվել է Չինաստանի գլխին
Կապված ինդուստրիայի զարգացման ու ուբանիզացիայի աճող մակարդակի հետ` Չինաստանը կարող է բախվել ջրի պաշարների լուրջ պակասի հետ, ինչը կարող է սպառնալ երկրի հետագա զարգացմանը: Այս մասին երեկ Պեկինում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է ՉԺՀ-ի ջրային ռեսուրսների փոխնախարար Հու Սին:

Ջրի պակասը, գետերի աղտոտվածությունը, ծովերի ու լճերի էկոլոգիայի վատթարացող վիճակը կարող են սպառնալ երկրի հավասար զարգացմանը: Այս մասին հաղորդում է IRAR-TASS գործակալությունը: 

«1.3 մլրդ բնակչությամբ Չինաստանը ներկայում օգտագործում է տարեկան ավելի քան 600 մլրդ խմ ջուր, ինչը հավասար է օգտագործման համար պիտանի բոլոր ջրային ռեսուրների երեք քառորդին»,- նկատել է Հու Սինը: 
Մեկ շնչին բաժին ընկնող ջրի քանակը, ըստ նախարարության տվյալների, կազմում է 2.1 հազար խմ:

Չինական քաղաքների երկու երրորդը զգում է ջրի կարիք, երկրի գյուղական բնակավայրերի շուրջ 300 մլն բնակիչ չունեն մատչում խմելու անվտանգ ջրին: 
Ընդհանուր առմամբ` մասնագետները կարծում են, որ երկրում արդեն հիմա զգացվում է տարեկան 50 մլրդ ջրի պակաս:
Категория: Աղմկահարույց | Просмотров: 657 | Добавил: Manukyan | Теги: chinastan jur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Anahit   (16.02.2012 17:00) [Նյութ]
asdadfeww

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Like-լը դժվար չի
Կայքը Ձեր լեզվով
 
Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլ. հասցեն

Ժամ
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների քանակը՝ 542
Գովազդ Ռուսաստանից
Կայքի բանները
Վիճակագրություն

Մուտք
Տրվում է վարձով