Главная » 2012 » Փետրվար » 14 » Իրանը շուտով ներկայացնելու է հայրենական արտադրության 9 սուպեր համակարգիչ
19:20
Իրանը շուտով ներկայացնելու է հայրենական արտադրության 9 սուպեր համակարգիչ
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ`մինչև տարեվերջ (մարտի 21) Իրանը ներկայացնելու է սեփական արտադրության 9 սուպեր համակարգիչներ: Այս մասին հայտարարել է գիտության ու տեխնոլոգիաների հարցերով Իրանի փոխնախագահ Նազրին Սուլթանաձեն: 

Վերջինս հավելել է, որ այդ նոր 9 սուպեր համակարգիչները կներկայացվեն ու կմիացվեն National Grid ազգային ցանցին, որը պետք է բաղկացած լինի ընդհանուր առմամբ 11 սուպեր համակարգիչներից:

Նախորդ տարի Իրանը ներկայացրել է Amirkabir (AUT) տիպի երկու սուպեր համակարգիչ, որոնք նախագծվել և արտադրվել են Թեհրանի համալսարանում ու Սպահանի տեխնոլոգիական համալսարանում: 2011 թվականին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իրանցի գիտնականներին կոչ է արել իրականացնել նոր հետազոտություններ ու մշակումներ՝ ընդգծելով, որ Իրանը պետք է աշխարհի համար դառնա գիտատեխնիկական օրինակ: 

Իրանը դարձել է աշխարհի այն 10 երկրներից մեկը, որին հաջողվել է կարճ ժամանակահատվածում նախագծել և ստեղծել այդպիսի համակարգիչներ: 2011 թվականի փետրվարի սկզբին հայտարարվեց, որ Իրանում ստեղծվել է մի սուպեր համակարգիչ, որի միկրոպրոցեսորի արագությունը կազմել է 34,000 Մեգահերց:
Категория: Աղմկահարույց | Просмотров: 728 | Добавил: Manukyan | Теги: hamakargich | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Like-լը դժվար չի
Կայքը Ձեր լեզվով
 
Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլ. հասցեն

Ժամ
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների քանակը՝ 542
Գովազդ Ռուսաստանից
Կայքի բանները
Վիճակագրություն

Մուտք
Տրվում է վարձով