Главная » 2012 Փետրվար 1 » ՖԻՖԱ-ն առաջարկում է թիմերին 4-րդ փոփոխություն կատարելու հնարավորություն տալ
23:47 ՖԻՖԱ-ն առաջարկում է թիմերին 4-րդ փոփոխություն կատարելու հնարավորություն տալ | |
![]() ՖԻՖԱ-ն ցանկանում է ավելացնել փոփոխությունների թիվն այն խաղերում, որտեղ հաղթողի որոշման համար կպահանջվի լրացուցիչ ժամանակ: Այդ հարցը կքննարկվի Ֆուտբոլի միջազգային խորհրդի (IFAB) նիստի ժամանակ` Անգլիայում` մարտի 3-ին, քանի որ միայն IFAB-ն ունի ֆուտբոլային կանոններում փոփոխություն կատարելու իրավասություն: ՖԻՖԱ-ն և ֆուտբոլային փորձագետները կողմ են այդ որոշմանը և նշում են, որ դա լրացուցիչ խաղակեսերում կօգնի խաղի տեմպի պահպանմանը և կնվազեցնի վնասվածքների հավանականությունը:
ՖԻՖԱ-ն առաջարկում է նաև մրցավարներին թույլատրել պաշտպանվող կողմի ֆուտբոլիստին կարմիր քարտ ցույց տալ այն դեպքերում, երբ նա ոչ մի կերպ չի կարող հասնել գնդակին և միտումնավոր հարվածում է հակառակորդին` կասեցնելով վտանգավոր գրոհը: Իսկ մեկ այլ դեպքում, երբ տուգանային հրապարակի մատույցներում պաշտպանը կամ դարպասապահը, ցանկանալով չեզոքացնել վտանգը, խախտում են կանոնները ոչ կանխամտածված, նշանակել 11 մետրանոց հարված և կարմիրի փոխարեն պաշտպանվող կողմի խաղացողին ցույց տալ դեղին քարտ: | |
|
Всего комментариев: 0 | |
Like-լը դժվար չի
Բաժանորդագրվել
Ժամ
Հարցում
Արխիվ