Главная » 2012 Փետրվար 11 » Բելառուսում տղամարդը նվիրատվությունների արկղ է գցել 1 կգ ձուլածո ոսկի
16:44 Բելառուսում տղամարդը նվիրատվությունների արկղ է գցել 1 կգ ձուլածո ոսկի | |
![]() Անհայտ տղամարդը տաճարի շինարարության համար 55 հազար դոլար է հատկացրել: Բրեստի խանութներից մեկում տղամարդը նվիրատվությունների արկղն է գցել 1 կգ քաշով ոսկու ձուլակտոր: Տեսանկարահանման խցիկներով երևում է, որ նվիրատվություն անողը մոտ 30 տարեկան տղամարդ է: Ձուլածոն արկղը գցելով` նա իբր ասել է. «Գմբեթների համար»: Ձուլածոն վաճառվել է բելառուսական 462 մլն ռուբլով: Երբ արկղը բացել են, կարծել են թե այն կեղծ է, իսկ հետո տեսել են բանկի դրոշմն ու դրա իսկական լինելու հավաստագիրը:
| |
|
Всего комментариев: 0 | |
Like-լը դժվար չի
Բաժանորդագրվել
Ժամ
Հարցում
Արխիվ