Главная » 2012 » Փետրվար » 15 » Բանգլադեշում սիրահար զույգն ինքնասպանություն է գործել
21:20
Բանգլադեշում սիրահար զույգն ինքնասպանություն է գործել
Բանգլադեշի ոստիկանությունը հայտնել է, որ երեքշաբթի օրը Դաքայում դեռահաս սիրահարների զույգը ցած է նետվել աշտարակից այն բանից հետո, երբ աղջկան ստիպողաբար ամուսնացրել են մեկ այլ տղամարդու հետ:

Ըստ Daily Mail-ի՝ ոստիականության սպա Շարմինն ասել է, որ տղան զանգել է եղբորը և ասել, որ սիրած աղջկա հետ պատրաստվում է մահանալ Սուրբ Վալենտինի օրը, որպեսզի իրենք միշտ միասին լինեն: Մինչ ինքնասպանություն գործելը դեռահասներն իրենց ձեռքերն իրար են կապել վզկապի միջոցով:

Դեպքը տեղի է ունեցել Գոպալգանի քաղաքում: Ընտանիքները հայտնել են, որ աղջկան ամուսնացրել էին երկու ամիս առաջ և ուղարկել ամուսնու տուն, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Դաքայում: Հաղորդվում է, որ ամուսինը կրկնակի անգամ մեծ է եղել աղջկանից:

16-ամյա Միթհու Մոլլահը, սակայն, գաղտնի վերադարձել է՝ 17–ամյա Սոուդ Շեյխի հետ հանդիպելու համար: Նրանք սովորելիս են եղել 10-րդ դասարանում:
Категория: Աղմկահարույց | Просмотров: 603 | Добавил: Manukyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Like-լը դժվար չի
Կայքը Ձեր լեզվով
 
Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլ. հասցեն

Ժամ
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների քանակը՝ 542
Գովազդ Ռուսաստանից
Կայքի բանները
Վիճակագրություն

Մուտք
Տրվում է վարձով