Главная » 2012 » Փետրվար » 8 » Ադրբեջանական բանակի ողբալի վիճակը
17:01
Ադրբեջանական բանակի ողբալի վիճակը


Թե´ Ադրբեջանում, և թե´ տարածաշրջանի մյուս պետություններում  ցանկացած ընթերցող պարբերաբար բախվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և վերջիններիս հովանավորությունը վայելող «փորձագետ» և «վերլուծաբան» կոչեցյալների` Ադրբեջանի ռազմական բյուջեի վերաբերյալ հոդվածներին և հրապարակումներին, որով տխրահռչակ հեղինակները առիթ-անառիթ փողում են Ադրբեջանական ռազմական բյուջեի` ՀՀ ռազմական բյուջեից 7-8 անգամ մեծ լինելու հանգամանքը` անընդհատ շեշտելով, որ Հայկական բանակը «սոված է և անմարտունակ»:

Բնական է, որ նման հայտարարություններն ուղղված են միայն ներքին, այլ էլ` իրավիճակին անտեղյակ լսարանի համար: Վստահ եմ` խոսել Հայոց ազգային բանակի մարտունակության հարցի մասին անիմաստ է, քանի որ վերջինս իր մարտական պատրաստության քննությունը հանձնել է 90-ական թվականների սկզբներին` ջախջախելով թվաքանակով իրեն գերազանցող և ավելի լավ զինված թշնամուն: Այդ քննությունը Հայկական բանակը հանձնում է նաև ամեն օր` անառիկ պահելով մեր պետության սահմանները և սպառիչ պատասխան տալով թշնամու ամեն մի սադրանքի:

Անդրադառնալով Հայկական բանակի զինծառայողների և սպաների սոցիալական ապահովության խնդրին` հարկ եմ համարում նշել, որ զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը, այդ թվում` բնակարաններով ապահովումը, գտնվում են պետության ուշադրության կենտրոնում և մեծ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ: Այսպես, օրինակ, միայն վերջին ամիսների ընթացքում հարյուրավոր զինծառայողներ պետության կողմից ստացել են ծառայողական բնակարաններ:

Նույնը չես կարող ասել միլարդավոր դոլարներով ռազմական բյուջե ունեցող Ադրբեջանի մասին: Ընդհակառակը, նավթադոլարների մեջ խեղդվող պետությունում զինծառայողների սոցիալական հարցերը լուծելու և բնակարաններով ապահովելու փոխարեն զինծառայողներին բառիս բուն իմաստով վտարում են սեփական բնակարաններից: Ահա այսպես, հունվարի տոներից հետո ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը տեղեկություններ տարածեց այն մասին, որ Ադրբեջանի դրոշի հրապարակի հարակից տարածքում բնակվող ադրբեջանցի երկու զինծառայողների ընտանիքների վտարում են իրենց բնակարաններից: Վտարվող ընտանիքներից մեկի կերակրող` Ադրբեջանի ռազմածովային ուժերի երկրորդ կարգի կապիտան Էմիլ Ազիզովի խոսքերով` իրենց ընտանիքներին վտարում են առանց որևէ այլ բնակարանով ապահովելու` որպես հատուցում առաջարկելով ընդամենը 10 հազար ադրբեջանական մանաթ (մոտ 12.500 ԱՄՆ դոլար), որով անհնար է նորմալ կացարան ձեռք բերել Ադրբեջանի անգամ հեռավոր բնակավայրերում, էլ չասած Բաքվում: Հետաքրքիր է, որ այդ ամենը տեղի է ունենում սեփական ճակատագիրը հայրենիքին նվիրաբերած սպայի հետ, որը զինված ուժերում 30 տարվա ծառայությունից հետո այդպես էլ պետությունից բնակարան չի ստացել և հենց պետության «ջանքերով»  էլ զրկվում է իր միակ բնակարանից` իր ընտանիքի հետ միասին մնալով բախտի քմահաճույքին:

Խոսելով ադրբեջանական բանակի զինծառայողների սոցիալական ապահովության մասին, պետք է նշել, որ շատ հաճախ ադրբեջանցի սպաները ստիպված են լինում զոհաբերել իրենց և իրենց ընտանիքների ապրուստի միակ միջոցը` աշխատավարձը` զորամասում առկա խնդիրները լուծելու համար: Գրանցված դեպքերից հատկապես հիշարժան է անցած տարվա ամռանը ադրբեջանական մերձճակատային զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքը, երբ ուժեղ քամու պատճառով փլուզվել էր զորամասի տանիքը: Զորամասի հրամանատարությունը, հրաժարվելով վերանորոգել այն և սույնը պատճառանաբելով դրամական միջոցների բացակայությամբ, զորամասում ծառայող սպաներին հրամայեց տանիքը վերանորոգել սեփական միջոցներով կամ անհրաժեշտ գումարը հավաքել զորամասի զինծառայողներից: Շինանյութ ձեռք բերելու համար սպաները ստիպված են եղել իրենց աշխատավարձի քարտերը գրավ թողնել շինանյութի խանութում և վերանորոգել տանիքը, սակայն հրամանատարությունը հրաժարվեց վճարել վերանորոգման համար: Զինծառայողները, անելանելիությունից դրդված, տվյալ իրավիճակի մասին հայտնեցին ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթին` հույս ունենալով սույն տեղեկությունը հասցնել պետության գլուխ հանդիսացող Իլհամ Ալիևին: Սպաները բաց նամակում նաև տեղեկացրեցին, որ զորամասում խմելու ջուր ընդհանրապես չկա, զորամաս տանող բոլոր ճանապարհները քանդած են, իսկ զորավարժությունների անցկացման համար նախատեսված տարածքները  յուրացվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով: Հատկանշական է, որ նորության հրապարակումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից եկած պաշտոնյաները միջադեպն ուսումնասիրելու փոխարեն ճնշում գործադրեցին սպաների վրա եւ նրանց հայերի հետ համագործակցելու փաստով մեղադրանք առաջադրվեցՑավոք, ցայսօր այդ սպաների ճակատագիրն անհայտ է մնում:

Ընդհանուր առմամբ, ադրբեջանցի զինծառայողների սոցիալական ապահովության մասին խոսել շարունակելը ժամանակի կորուստ է, քանի որ ադրբեջանական բանակի զինծառայողները զրկված են նույնիսկ տարրական իրավունքներից: Ադրբեջանական և տարածաշրջանային մամուլում արդեն սովորական են դարձել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կալվածքներում զինծառայողների` ստրուկի կարգավիճակով շահագործման մասին տեղեկությունները: Դեռ ավելին, 2010 թվականին ադրբեջանական «Յենի Մուսաֆաթ» թերթը հաղորդել էր, որ Նախիջևանում ծառայությունանցնող երիտասարդներին շատ հաճախ տեղափոխում են Իրանորտեղ վերջիններս օգտագործվում են որպեսստրուկՀարկ է նկատել, որ տվյալ տեղակատվությունը ոչ մի ձև չի մեկնաբանվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից, իսկ տվյալ հարցին նվիրված մամուլի ասուլիսին հրավիրված պաշտպանության նախարարության և իրավապահ մարմինների ներկայացուցիչները այնպես էլ չներկայացան` առավելագույնի հասցնելով տարածված տեղեկության ճշմարիտ լինելու հավանականությունը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմական բյուջեի միջոցներով սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելուն, ապա ակներև է, որ նախ` 2011թ. ամռանը Բաքվում, իսկ այնուհետև նույն տարվա սեպտեմբերին Երևանում անցկացված զորահանդեսները ցույց տվեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի ռազմակատեխնիկական պոտենցիալի միջև տարբերություն գրեթե չկա, եթե չհաշվենք, որ Երևանում կայացած զորահանդեսի ժամանակ ցուցադրված ռազմական տեխնիկայի որոշ մասը` հատկապես Կռունկ անօդաչու թռչող սարքավորումները, հայրենական ռազմական արդյունաբերության նվաճումն են:

Հաշվի առնելով ադրբեջանցի սպաների սոցիալական վիճակը, ժամկետային զինծառայողների` երկրում և արտերկրում որպես ստրուկ օգտագործվելը, բանակի հրամանատարության` զորավարժությունների փոխարեն գյուղատնտեսությամբ զբաղվելու գերադասությունը և պարտվածի հոգեբանությունը, անտրամաբանական եմ համարում «ադրբեջանական բանակ» կոչվածի (զինված լինելը բանակ լինելու ցուցանիշ չէ) մարտունակ լինելու հարցի արծարծումը:

Категория: Աղմկահարույց | Просмотров: 624 | Добавил: HMar | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Like-լը դժվար չի
Կայքը Ձեր լեզվով
 
Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլ. հասցեն

Ժամ
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների քանակը՝ 542
Գովազդ Ռուսաստանից
Կայքի բանները
Վիճակագրություն

Մուտք
Տրվում է վարձով