Главная » 2012 Փետրվար 15 » Ռոբոտատեխնիկան՝ դպրոցներում. բացվում են խմբակներ
21:18 Ռոբոտատեխնիկան՝ դպրոցներում. բացվում են խմբակներ | |
![]() Այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և «ՎիվաՍել»-ՄՏՍ ընկերությունը 5 կրթական հաստատությունների՝ «Քվանտ» և «Պոլիտեխնիկի հենակետային վարժարաններ», «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, թիվ 131 և «Այբ» ավագ դպրոցներ, հանձնեցին ուսումնական ռոբոտներ՝ ռոբոտատեխնիկայի դպրոցական խմբակներում դասավանդելու համար:
«Անցած տարի հետաքրքիր փաստ արձանագրվեց Հայաստանի ռոբոտների բաց առաջնության («ԱրմՌոբոտիքս») շրջանակներում: Դպրոցականները սկսել են շատ ակտիվ զբաղվել ռոբոտաշինությամբ, և դա արդեն տալիս է իր պտուղները: Այժմ «ԱրմՌոբոտիքս»-ի յուրաքանչյուր մրցույթի մասնակցում է դպրոցականներից կազմված թիմ և արձանագրում հաջողություններ: Նման փոփոխությունը պայմանավորված է դպրոցներում ռոբոտաշինության խմբակների ձևավորմամբ»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Ռոբոտիքսի» զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանում հարակից ոլորտները խթանելու առումով, ինչպես նաև նպաստի միջազգային շուկաներում մեր երկրի համար մրցունակության ապահովմանն ու վարկանիշի բարձրացմանը»,- նշեց «ՎիվաՍել»-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ներկայումս ԻՏՁՄ-ն, որի նպատակն է ռոբոտաշինության խմբակներ բացել հանրապետության տարբեր դպրոցներում, զբաղվում է նաև հատուկ ուսումնական ռոբոտի (ռոբոտ կոնստրուկտորի) նախագծմամբ և ստեղծմամբ: | |
|
Всего комментариев: 0 | |
Like-լը դժվար չի
Բաժանորդագրվել
Ժամ
Հարցում
Արխիվ