Главная » 2012 » Փետրվար » 10 » Գիտնականները պարզել են, թե ինչու է միշտ վերջին կտորը համեղ
23:27
Գիտնականները պարզել են, թե ինչու է միշտ վերջին կտորը համեղ

Գիտնականները պարզել են, թե ինչու է միշտ վերջին կտորը համեղ

Միչիգանի համալսարանի ուսումնասիրողները հայտնաբերել են, թե ինչու են լավագույնն ու ամենահամեղը մարդիկ թողնում վերջում, և ինչու է այն իրոք այդպես թվում: Փորձագետները գտնում են, որ երբ մարդը գիտի, որ ինչ-որ բան շուտով կավարտվի, դա տալիս է լրացուցիչ «մոտիվացիա»:

Հետազոտության ղեկավար Էդ Օ'Բրայենն ասել է, որ մենք սովոր ենք սպասել, որ ավարտը երջանիկ կլինի:

Հոգեբանների փորձարկումներին մասնակցել են 52 ուսանողներ` աղջիկներ և տղաներ: Հետազոտողները նրանց հյուրասիրել են տարբեր համերի շոկոլադի փոքր կտորներ, այնուհետև հարցրել են, թե որն ավելի շատ դուր եկավ: Ընդ որում՝ կամավորների մի խմբին մինչև վերջին կտորը տալը զգուշացրել են, որ դա վերջինն է: Պարզվել է, որ հենց այդ խմբի ներկայացուցիչներին էլ ամենից շատ դուր է եկել շոկոլադի վերջին կտորը: Այս մասին հաղորդում է ТСН–ը՝ հղում կատարելով The Telegraph-ին: 

Միաժամանակ գիտնականները նշում են, որ «վերջինը լավագույնն է» հասկացությունը կարող է դրսևորվել այնպիսի իրավիճակներում, ինչպես օրինակ աշխատանքի ընդունման համար անցկացվող հարցազրույցը:

Категория: Հետաքրքիր | Просмотров: 533 | Добавил: HMar | Теги: Վերջին կտորը համեղ է | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Like-լը դժվար չի
Կայքը Ձեր լեզվով
 
Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլ. հասցեն

Ժամ
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների քանակը՝ 542
Գովազդ Ռուսաստանից
Կայքի բանները
Վիճակագրություն

Մուտք
Տրվում է վարձով