Главная » 2012 Փետրվար 16 » 2012թ. Samsung-ը կթողարկի փափուկ էկրանով հեռախոսներ
17:47 2012թ. Samsung-ը կթողարկի փափուկ էկրանով հեռախոսներ | |
Հարավկորեական Samsung ընկերությունը 2012թ.-ին կսկսի փափուկ էկրաններով հեռախոսասարքերի վաճառքը: Այս մասին հաղորդում է IDG News-ը` հղում կատարելով ընկերության ներկայացուցիչներին: ![]() Առաջինը կներկայացվեն սահմանափակ լուսադիոդների (OLED) հիման վրա պատրաստված փափուկ էկրանով հեռախոսները: Ավելի ուշ նմանատիպ էկրաններ կկիրառվեն պլանշետների ու այլ հեռախոսասարքերի վրա:
Samsung-ն առայժմ չի շտապում տալ ապագա սարքերի բնութագրականը: Հարավկորեական ընկերությունն արդեն ներկայացրել է փափուկ OLED էկրաններով սարքերի նախօրինակները, մասնավորապես`նութբուքեր ու հեռախոսներ: Այս տարվա երրորդ եռամսյակի տվյալով, Samsung-ն Apple-ից «խլել է» սմարթֆոններ արտադրող աշխարհում խոշորագույն ընկերության կոչումը: Samsung-ն այս հաշվետու ժամանակաշրջանում արտադրել է 27,8 միլիոն սմարթֆոն, Apple-ը` 17,1 միլիոն: Ընդ որում` ընկերության շահույթը անցած տարվա համեմատ նվազել է 23 տոկոսով` կազմելով 3,44 տրիլիոն հարավկորեական վոն կամ 3.1 միլիարդ դոլար: | |
|
Всего комментариев: 0 | |
Like-լը դժվար չի
Բաժանորդագրվել
Ժամ
Հարցում
Արխիվ