Главная » 2012 » Հունվար » 23
Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Ֆինլանդիան ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: Նման եզրակացություն են կատարել բրիտանական Legatum կենտրոնի փորձագետները` որոնք հրապարակել են «երջանկության վարկանիշը», որում ընդգրկված են աշխարհի 104 երկրներ:
Երկրներին գնահատական է տրվել 79 չափանիշերով: Դրանց թվում են բնակիչների նյութական բարեկեցությունը, կենսամակարդակը, կրթությունը, անձնական ազատությունները, անվտանգությունը և այլն: Ֆինլանդիային ամենաերջանիկ երկրների ցուցակում հաջորդում են Շվեյցարիան, Շվեդիան, Դանիան, Նորվեգիան  և Ավստրալիան: ԱՄՆ-ն 9-րդ հորիզոնականում է:

Հայաստանը երջանիկ երկրների վարկանիշում ընդգրկված չէ:

Իսկ ամենադժբախտ երկրներ են ճանաչվել Եմենը, Սուդանը և Զիմբաբվեն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրի հարստությունը կախված է ոչ միայն ՀՆԱ-ից, այլ նաև այդ երկրի քաղաքացիների երջանկությունից, առողջությունից և ազատությունից: ... Կարդալ շարունակությունը

Խումբ` Հետաքրքիր | | Մեկնաբանություններ (0)

Գրիչով արված գրությունն էլեկտրոնային տարբերակով պահպանող խելացի գրիչներ առաջ էլ  են ներկայացվել, սակայն, դրա համար անհրաժեշտ էր գրել հաուկ նոթատետրում կամ էլ լրացուցիչ սարքավորում կիրառել, որը հետևում է գրչի ընթացքին: Հիմա շեշտը դրվել է այն բանի վրա, որ  պարզապես գրառում կատարվի սովորական թղթի վրա, իսկ Bluetooth-ն այն համակարգչի հիշողություն  տեղափոխի: Ասիացի դիզայներների ստեղծած Recorder գրչի գաղտնիքը նրա վրա սարքավորված լազերային տվիչն է, որն ունակ է հետևելու գրության  տեղակայությունը: Գրությունը մնում է գրչի հիշողության մեջ` էլեկտրոնային ֆայլի տեսքով և ընդամենը մի կոճակի սեղմումով այն Bluetooth-ով փոխանցվում է համակարգիչ: Այս նորարարությունը հաստատ  պահանջարկ կունենա ուսանողների շրջանում, ովքեր գերադասում են սկզբում տեղեկությունն արտագրել, ապա նոր միայն այն խմբագրել: Կամ էլ նրանց մոտ, ովքեր հին ժամանակների նման սիրում են թղթի վրա գրել, իսկ նորույթի շնորհիվ հին մեթոդը կարելի է նորի պես հաղորդել: Այս հրաշալի գյուտը համենայն դեպս հետ կբերի հին ու արդեն մոռացված թուղթ ու գրչի սովորությունը: Ցավոք  հրածք-գրիչը դեռևս գտնվում է նախագծային փուլում:
Խումբ` Հետաքրքիր | | Մեկնաբանություններ (0)


Ըստ նոր օրենքի` Մեծ Բրիտանիայում սիլիկոնե կուրծք ունեցողները պետք է հարկ վճարեն: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը նման քայլի է դիմել  այն երիտասարդ կանանց թիվը նվազեցնելու նպատակով, որոնք երազում են սիլիկոնե իմպլանտների միջոցով փարթամ կրծքի տեր դառնալ: 2011 թ. վիճակագրական տվյալները վկայում են, որ իրենց կուրծքը մեծացրած պարմանուհիների թիվը երկու անգամ  մեծացել է:
Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Like-լը դժվար չի
Կայքը Ձեր լեզվով
 
Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլ. հասցեն

Ժամ
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների քանակը՝ 542
Գովազդ Ռուսաստանից
Կայքի բանները
Վիճակագրություն

Մուտք
Տրվում է վարձով

Օրացույց
«  Հունվար 2012  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031