Главная » 2012 » Հունվար » 22

Լրացուցիչ վայրկյանը, որը պետք է վերացնի Երկրի անհամաչափ պտույտի պատճառով ատոմային եւ աստղագիտական ժամանակների միջեւ տարբերությունները, համաշխարհային ժամանակին կավելացվի 2012 թվականի հունիսի 30-ին, հայտնում է ԱՄՆ-ի ВМС աստղադիտարանը: 

Այս որոշումն ընդունվել է Երկրի պտույտի միջազգային ծառայության կողմից: Աստղադիտարանի չափումները ցույց են տվել, որ Երկրի պտույտն այժմ հետ է մնում ատոմային ժամանակից օրական մոտավորապես 1 միլիվայրկյան: Այսպես կոչված վերադիր վայրկյանը UTC-ի 23:59:59-ին կավելացվի 2012 թվականի հունիսի 30-ին (մոտավորապես համապատասխանում է երեւանյան ժամանակով 2012 թվականի հուլիսի 1-ի 03.59-ին):

1970 թվականին միջազգային համաձայնությամբ սահմանվել են ժամանակի չափման 2 տարբերակներ: Նրանցից UT1-ը հիմնված է Երկրի պտույտի վրա, մյուսը` UTC-ը (համաշխարհային  կայունացված ժամանակ)` ատոմային ժամանակի:

Երկրի պտույտի միջազգային ծառայությունը հետեւում է, որ երկու ժամանակներն իրարից տարբերվեն ավելի քան 0,9 վայրկյանով, իսկ անհրաժեշտության դեպքում  կավելացվի լրացուցիչ վայրկյան, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Վերջին անգամ վայրկյանն ավելացվել է 2008 թվականի դեկտեմբերի 31-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գիտնականները կասկածի տակ էին առել լրացուցիչ վայրկյան ավելացնելու գաղափարը, քանի որ նկատել էին երկրի պտույտի դանդաղեցումը:

... Կարդալ շարունակությունը

Խումբ` Հետաքրքիր | | Մեկնաբանություններ (0)

Ավստրիական Վիեննայում բացված միջազգային դպրոցում խոստանում են իրենց ուսանողներին սովորեցնել անգերազանցելի սիրեկաններ դառնալ, իսկ  ԱՄՆ 2 հազար դոլարով էլ կարելի է հետաքրքիր դիրքեր ու  սեքսուալ քնքշանքի  հմտություններ սովորել, ծանոթանալ զուգընկերոջ անատոմիական առանձնահատկություններին:

Աշխարհում առաջին «կիրառական սեքսուալության դպրոցը» ընդունում է   16-ից բարձր  բոլոր ցանկացողներին: Ղեկավարությունը ոչ միայն տեսական գիտելիքներ է երաշխավորում, այլև իր ուսանողներին առանձին հանրակացարաններում  կտեղավորի, որտեղ նրանք կարող են գործնականում կիրառել տեսական գիտելիքները:

Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (5)


Microsof Visual C++ -ը նախատեսված է C++ ծրագրավորման լեզվով ծրագրեր գրելու համար: C++-ը Pascal-ի համեմատ ավելի բազմաֆունկցիոնալ ծրագրավորման լեզու է:

Ծրագիրը համակարգչում տեղադրելու համար անհրաժեշտ է բեռնել արխիվը, ապա բացել setup.exe ֆայլը: Ծրագրի տեղադրմա ժամանակ Ձեզնից կպահանջվի ID, որը կգտնեք info.txt ֆայլում:

Եթե Ձեր օպերացիոն համակարգը Windows 7 կամ Vista է, ապա հնարավոր է տեղադրելիս windows-ը զգուշացնի, որ ծրագիրը տվյալ օպերացիոն համակարգի հետ խնդիր ունի, արհամարհեք այդ հաղորդագրությունը:


Բեռնել utorrent ֆայլը
Խումբ` Ծրագրավորողի էջ | | Մեկնաբանություններ (1)

Like-լը դժվար չի
Կայքը Ձեր լեզվով
 
Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլ. հասցեն

Ժամ
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների քանակը՝ 542
Գովազդ Ռուսաստանից
Կայքի բանները
Վիճակագրություն

Մուտք
Տրվում է վարձով

Օրացույց
«  Հունվար 2012  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031