Главная » 2012 » Հունվար » 10

Առաքելոց վանք
Առաքելոց վանքն ու գյուղատեղին գտնվում են ՀՀ Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) (նախկին Կունեն) գյուղից մոտավորապես 3 կմ դեպի արևմուտք, Կունեն գետի երկու կողմերում:
Առաքելոց գյուղատեղը եղել է շատ հին ավան, բայց աճել է 9-13-րդ դարերում` Բագրատունիների ու Զաքարյանների շրջանում, և ավերվել թուրք-պարսկական պատերազմների ժամանակ:
Առաքելոց վանքը տեղադրված է այս գյուղատեղի համարյա կենտրոնում` մի բարձունքի վրա; Այն բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, բնակելի ու կոմունալ շենքերից, որոնք պատկանում են 12-14-րդ դարերին և մեծ մասամբ կանգուն վիճակում են գտնվում: Շենքերի ամբողջ խումբը շրջապատված է բարձր բրգավոր ու հաստ պարիսպներով: Դեպի վանքի բակը տանող գլխավոր դարպասը գտնվում է պարիսպների հարավ-արևելյան անկյան մոտ: Արևմտյան կողմից կա ևս մեկ, ավելի փոքր մուտք:
Առաքելոց վանքի առավել հետաքրքիր հուշարձաններն են գլխավոր եկեղեցին և սրա արևմտյան կողմից կառուցված ժամատունը:
Գլխավոր եկեղեցին տեղադրված է բարձունքի հյուսիսային եզրին ու նրա հյուսիսային պատը միևնույն ժամանակ պարսպի մի մասն է կազմում: Այն ուղղանկյուն հատակագծով գմբեթավոր սրահ է: Գմբեթը հանգչում է երկու երկայնական պատերին կից որմնամույթերն իրար միացնող չորս կամարների վրա: Միակ դուռը բացվում է արևմուտքից` ժամատնից: Եկեղեցին կառուցված է կանաչավուն քարերից: Դրսի պատերը սրբատաշ են, ներսինը` կոպտատաշ, քանի որ սվաղված են եղել կրաշաղախով: Վերջինիս վրա տեղ-տեղ պահպանվել են որմնանկարների մնացորդներ:
Ժամատունը կամ գավիթը Առաքելոց վանքի առավել կարևոր և միջնադարյան հայ ճարտարապետության ուշագրավ հուշարձաններից մեկն է: Դատելով գավթի դռան վրա եղած և 1245 թ. վերաբերող արձանագրությունից հուշարձանը վերաբերում է 13-րդ դարին: Քառանկյուն այս ժամատան ծածկը իրականացված է երկու զույգ փոխադարձաբար խաչաձևվող կամարների վրա: Մի ծայրում սրանց համար հենարան են ծառայում որմնապատերը, իսկ մյուս ծայրում` գեղեցիկ ձև ունեցող և խնամքով տաշված պատուհանները: Առավել հետաքրքիրը ծածկի այն մասն է, որ սկսվում է չորս կամարներն իրար հետ հ ... Կարդալ շարունակությունը
| Մեկնաբանություններ (0)


Like-լը դժվար չի
Կայքը Ձեր լեզվով
 
Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլ. հասցեն

Ժամ
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների քանակը՝ 542
Գովազդ Ռուսաստանից
Կայքի բանները
Վիճակագրություն

Մուտք
Տրվում է վարձով

Օրացույց
«  Հունվար 2012  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031