20:28 Լրացուցիչ վայրկյանը համաշխարհային ժամանակին կավելացնեն հունիսի 30- ին | |
Լրացուցիչ վայրկյանը, որը պետք է վերացնի Երկրի անհամաչափ պտույտի պատճառով ատոմային եւ աստղագիտական ժամանակների միջեւ տարբերությունները, համաշխարհային ժամանակին կավելացվի 2012 թվականի հունիսի 30-ին, հայտնում է ԱՄՆ-ի ВМС աստղադիտարանը: Այս որոշումն ընդունվել է Երկրի պտույտի միջազգային ծառայության կողմից: Աստղադիտարանի չափումները ցույց են տվել, որ Երկրի պտույտն այժմ հետ է մնում ատոմային ժամանակից օրական մոտավորապես 1 միլիվայրկյան: Այսպես կոչված վերադիր վայրկյանը UTC-ի 23:59:59-ին կավելացվի 2012 թվականի հունիսի 30-ին (մոտավորապես համապատասխանում է երեւանյան ժամանակով 2012 թվականի հուլիսի 1-ի 03.59-ին): 1970 թվականին միջազգային համաձայնությամբ սահմանվել են ժամանակի չափման 2 տարբերակներ: Նրանցից UT1-ը հիմնված է Երկրի պտույտի վրա, մյուսը` UTC-ը (համաշխարհային կայունացված ժամանակ)` ատոմային ժամանակի: Երկրի պտույտի միջազգային ծառայությունը հետեւում է, որ երկու ժամանակներն իրարից տարբերվեն ավելի քան 0,9 վայրկյանով, իսկ անհրաժեշտության դեպքում կավելացվի լրացուցիչ վայրկյան, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Վերջին անգամ վայրկյանն ավելացվել է 2008 թվականի դեկտեմբերի 31-ին: Հիշեցնենք, որ ավելի վաղ գիտնականները կասկածի տակ էին առել լրացուցիչ վայրկյան ավելացնելու գաղափարը, քանի որ նկատել էին երկրի պտույտի դանդաղեցումը: Հունվարի 19-ի երեկոյան միջազգային հեռահաղորդակցման խորհրդի անդամները խոշոր վեճ են հարուցել, եւ արդյունքում որոշել, որ մարդկությունը չի զրկվի լրացուցիչ վայրկյանից: Համենայն դեպս հիմա, հայտնում է «vesti.ru»-ն: Նրանք, ովքեր առաջարկում են հետաձգել լրացուցիչ վայրկյանը, ասում են, որ ցերեկային ժամանակի երկարացումը կխոչընդոտի հեռահաղորդակցման սարքերի աշխատանքը: Իսկ ավելացման կողմնակիցներն ասում են, որ դրա բացակայության դեպքում տարիների ընթացքում ատոմային եւ աստղագիտական ժամացույցների միջեւ տարբերությունը գնալով կավելանա: Այսպես, 20-30 տարի անց այն կարող է գերազանցել 1 րոպեն: Դրա հետեւանքով կարող է խախտվել մարդկության ցերեկվա եւ գիշերվա ընկալումը: Լրացուցիչ վայրկյանի վերացման կողմ են հանդես եկել Ֆրանսիան, Գերմանիան եւ ԱՄՆ-ը, իսկ դեմ` Կանադան, Չինաստանը եւ Բրիտանիան: Երկար քննարկումներից հետո միջազգային խորհուրդը որոշեց չվերացնել վայրկյանը եւս 3 տարի: | |
|
Всего комментариев: 0 | |