Главная » 2012 » Հունվար » 27 » Իսրայելում մեկամյա երեխան կծել է օձի գլուխը
15:42
Իսրայելում մեկամյա երեխան կծել է օձի գլուխը
Իսրայելի Շֆարամ քաղաքում մեկ տարեկան երեխան հաղթել է պղնձօձին՝ կծելով նրա գլուխը: Դա հայտնաբերել է երեխայի մայրը՝ Իմադա Գադիրան, երբ կաթը ձեռքին մտել է նրա սենյակ:

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, երեխան չի վնասվել, քանի որ պղնձօձերը վտանգավոր չեն մարդու համար, սակայն նրան հետազոտության համար տեղափոխել են Հայֆայի հիվանդանոց: 

Մեկամյա Իմադի պապը պատմել է, որ երեխան արթնացել է վաղ առավոտյան, իջել ծնողների անկողնուց և գնացել մանկասենյակ: Այստեղ նա տեսել է 35 սանտիմետրանոց օձ, սակայն չի վախեցել և, ամենայն հավանականությամբ, կարծել է, թե ծնողներն իրեն նոր խաղալիք են նվիրել: Նա վերցրել է օձը և կծել գլուխը: Երբ մայրը Իմադի բերանից հանել է օձի կտրված գլուխը, նա նույնիսկ լաց է եղել: 

Դեպքի վայր ժամանած հմուտ օձորս Էլի Կոենը խոստովանել է, որ սա իր պրակտիկայում առաջին դեպքն է: Կոենի խոսքերով՝ պղնձօձի թույնը վտանգավոր չէ, չնայած խայթած մասը կարող է որոշ ժամանակ ցավել: Նա նշել է, որ օձի այս տեսակները սովորաբար խեղդում են իրենց զոհին։ Բարեբախտաբար, այս դեպքում այն չափերով փոքր է եղել, այլապես երեխայի բախտը կարող էր չբերել:
Категория: Հետաքրքիր | Просмотров: 593 | Добавил: Manukyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Like-լը դժվար չի
Կայքը Ձեր լեզվով
 
Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլ. հասցեն

Ժամ
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների քանակը՝ 542
Գովազդ Ռուսաստանից
Կայքի բանները
Վիճակագրություն

Մուտք
Տրվում է վարձով

Օրացույց
«  Հունվար 2012  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031