Главная » 2012 » Հունվար » 30 » Ի՞ՆՉ Է ԴԵԺԱՎՅՈՒՆ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՅՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ
17:24
Ի՞ՆՉ Է ԴԵԺԱՎՅՈՒՆ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՅՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ
Կյանքում լինում են պահեր, երբ մարդու մոտ առաջանում է այնպիսի զգացողություն, որ այդ պահը անցյալի ինչ-որ դրվագի կրկնությունն է: Կարծես  արդեն ծանոթ ֆիլմը, որը դիտել եք տարիներ առաջ և մոռացել եք նրա որաշ մանրամասներ, ևս մեկ անգամ կրկնեն:Այսպիսի տարօրինակ զգացողություն առաջանում է համարյա բոլոր մարդկանց մոտ և կոչվում է <<ԴԵժավյու>> (ֆր.  déjà vu ` արդեն տեսած):  Դեժավյուի ժամանակ իրականությունը մի տեսակ դառնում է լղոզված:
Այդ տերմինն առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի հոգեբան Էմիլի Բուարակը` իր <<Ապագայի հոգեբանություն>> աշխատությունում: Ոմանց կարծիքով մարդիկ ունենում են մի քանի կյանք և դեժավյուի ժամանակ  հիշում են իրենց անցյալ կյանքից հատվածներ: Իմ կարծիքով սա աբսուրդ է :) Իրականում մինչ օրս հստակ չի բացահայտվել դեժավյուի առաջացման պատճառները, սակայն կան իրականությանը ավելի մոտ որոշ վարկածներ:

Ինչպե՞ս է տեղի ունենւմ Դեժավյուն

Գիտական բացատրությունը կայանում է նրանում, որ ինչ-որ բան պետք է կատարվի հիշողության հետ: Ավելի պարզ ձևով այն այսպես է բացատրվում. մարդու ուղեղում կան հատվածներ, որոնք "մասնագիտացված" են ապագայի, ներկայի և անցյալի ուղղությամբ: Ուղեղի ճակատային մասը պատասխանատու է անցյալի համար, քունքայինը ` ապագայի, իսկ հիմնական մասը պատասխանատու է ներկայի համար:
Այս երեք մասերի բնականոն աշխատելու դեպքում, մարդը գնտվում է նորմալ գիտակցական վիճակում: 
Երբ փորձում ենք հիշել դրվագներ անցյալից, ակտիվանում է ճակատային մասը: Ապագայի մասին ծրագրեր մշակելիս ակտիվանում է ուղեղի քունքային մասը:
Մեր գիտակցության բնականոն աշխատանքին խանգարող երևույթը գիտականորեն կոչվում է ամիգադալա: Այն սահմանում է աշխարհի ընկալման զգացմունքային տոնը: Օրինակ, երբ գտնվում եք փողոցում և ձեր վրա մեքենա է գալիս, դուք  վազելու փոխարեն սառում եք տեղում և մի քանի վարկյան չեք կարողանում շարժվել:

Ըստ որոշ գիտնականների, ներկայի համար պաստխանատու ուղեղային մասից նեյրոնները կարող ենք ժամանակ առ ժամանակ ընկնել անցյալի համար պատասխանատու մաս: Այդ իսկ պատճառով առաջանում է Դեժավյուն, այսինքն խառնվում են ներկան և անցյալը:

Վարկածներից մեկն էլ այն է, որ դեժավյուն առաջանում է երազների պատճառով: Մարդիկ տեսնում են երազներ և այդ ինֆորմացիան կուտակվում է նրանց հիշողության մեջ: Եվ, եթե իրական կյանքում լինում է դրվագ, որը մոտ է նրա տեսած երազներից մեկին, առաջանում է այդ տարօրինակ զգացողությունը:

Կան մարդիկ, որոնց համար դեժավյուն շատ հաճելի երևույթ է և միշտ սպասում են նրա կրկնվելուն, իսկ ոմանք վախենում են ` դրա մեջ տեսնելով խորհրդավոր երևույթ: Համենայն դեպս հիշեք, որ դուք միակը չեք, ում հետ կատարվում են նման տարօրինակ երևույթներ և պետք չէ վախենալ դրանից :)


Категория: Հետաքրքիր | Просмотров: 699 | Добавил: HMar | Теги: հետաքրքիր, Դեժավյու | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Like-լը դժվար չի
Կայքը Ձեր լեզվով
 
Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլ. հասցեն

Ժամ
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների քանակը՝ 542
Գովազդ Ռուսաստանից
Կայքի բանները
Վիճակագրություն

Մուտք
Տրվում է վարձով

Օրացույց
«  Հունվար 2012  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031