Главная » 2012 » Մարտ » 13 » "Բի-Բի-Սի"։ Ինչ՞ու է Հայաստանը հրաժարվել մասնակցել Եվրատեսիլին
22:02
"Բի-Բի-Սի"։ Ինչ՞ու է Հայաստանը հրաժարվել մասնակցել Եվրատեսիլին
''Բի-Բի-Սի''. ''Ինչու՞ է Հայաստանը հրաժարվել մասնակցել ''Եվրատեսիլ''-ին

Հայաստանը հրաժարվել է այս տարվա մայիսին Ադրբեջանում անցկացվելիք ''Եվրատեսիլ-2012'' երգի մրցույթին մասնակցելուց Լեռնային Ղարաբաղի շուրջ 1990-ականներին ծավալված հակամարտության պատճառով, որի զոհ է գնացել առնվազն 25 հազար մարդ,- այս հայտարարությամբ բրիտանական ''Բի-Բի-Սի'' լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում հանդես է եկել ''Եվրատեսիլ'' երգի մրցույթ. պաշտոնական պատմություն'' գրքի հեղինակ Ջոն Քենեդի Օ’Քոնորը՝ հավելելով, որ նախկինում նման իրավիճակ ստեղծվել էր միայն մեկ անգամ, երբ Ավստրիան հրաժարվել էր մասնակցել 1969 թվականին Մադրիդում անցկացվող ''Եվրատեսիլ''-ից՝ հիմնավորելով մրցույթի ''Ֆրանկոյի ֆաշիստական ռեժիմի կողմից անցկացմամբ'':

Ջոն Քենեդի Օ’Քոնորը ''Բի-Բի-Սի''-ին նաև հայտնել է, որ ''Եվրատեսիլ-2009'' մրցույթի ընթացքում Հայաստանի օգտին քվեարկած Ադրբեջանի բնակիչների հեռախոսազանգերի ձայնագրություններն ''ուսումնասիրվել են այդ երկրի գաղտնի ոստիկանության կողմից'', որից հետո այդ անձանց այցելել են գաղտնի ոստիկանության ծառայողները:

Օ’Քոնորի համաձայն` ''Amnesty International'' իրավապաշտպան կազմակերպությունը չէր ցանկանում, որպեսզի մրցույթ անցկացվեր Ադրբեջանում՝ երկրում մարդու իրավունքների խախտումների պատճառով, սակայն այս երկրի բնակիչները ''ցանկանում են, որպեսզի այցելուները գան և տեսնեն'', թե ինչպիսի բռնություններ են իրականացվում այնտեղ:

''Նրանք աշխարհին կներկայացնեն ժպտացող և ուրախ դեմք՝ չնայած իրականությունն այլ է'',- ''Բի-Բի-Սի''-ին տված հարցազրույցում նշել է Ջոն Քենեդի Օ’Քոնորը:

Ամերիկայի ձայն

Категория: Աղմկահարույց | Просмотров: 646 | Добавил: HMar | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Like-լը դժվար չի
Կայքը Ձեր լեզվով
 
Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլ. հասցեն

Ժամ
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների քանակը՝ 542
Գովազդ Ռուսաստանից
Կայքի բանները
Վիճակագրություն

Մուտք
Տրվում է վարձով

Օրացույց
«  Մարտ 2012  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031