
Մարտի 7-ին Forbes պարբերականը հրապարակել է միլիարդատերերի ամենամյա վարկանիշային ցուցակը:
Առաջին տեղը, ինչպես նախորդ տարի, զբաղեցնում է մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմը: Իր ունեցվածքը, որը գնահատվում է 69 միլիարդ դոլար, 72-ամյա միլիարդատերը վաստակել է հեռահաղորդակցման բիզնեսում:
Երկրոդ տեղը զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը` 61 միլիարդ դոլարով:
Երրորդ տեղում է ամերիկյան ներդրող Ուորրեն Բաֆֆեթը` 44 միլիարդով:
Չորրորդ տեղում է ֆրանսիական Louis Vuitton Moet Hennessy (LVMH) ընկերության ղեկավար Բերնար Արնոն` 41 միլիարդ դոլար կարողությամբ: Թոփ-5-ը եզրափակում է Inditex հոլդինգի (Zara բրենդ) սեփականատեր, իսպանացի Ամանսիո Օրտեգան` 37.5 միլիարդ դոլարով: