Главная » 2012 » Մարտ » 14

Մազաթափության դեմ հայաստանյան «Գառնի» լոսյոնով հետաքրքրված են նաեւ Եվրոպական մի շարք երկրներում: Այս մասին NEWS.am-թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց լոսյոնն արտադրող «ԱրմենՖարմ» ընկերության հիմնադիր Ղուկաս Ուլիխանյանը՝ ավելացնելով, որ լոսյոնն արդեն արտահանվում է Ղրղզստան, լոսյոնը սերտիֆիկացվել է  Ռուսաստանում, Բելառուսում,Ղազախստանում եւ Ուկրաինայում: Բանակցություններ են վարվում ԱՊՀ մի քանի երկրների հետ:

«Մազաթափությամբ տառապում է աշխարհի տղամարդկանց 65 տոկոսը, իսկ կանայք 40-ից հետո են սկսում այս խնդրին առընչվել: Բնականաբար բոլորին հուզում է մազերի խնամքը, սակայն առաջարկվող միջոցները հիմնականում քիմիական են եւ քիչ արդյունավետ: Գառնի լոսյոնը պատրաստված է հնագույն եւ եզակի բաղադրատոմսի հիման վրա, Հայաստանի էկոլոգիապես մաքուր տարածքի դեղաբույսերի` եղինջի, գիհու, գայլուկի, կռատուկի, օշինդրի եւ կատվալեզվի թուրմերից»,- ասաց նա:

Ըստ Ուլիխանյանի՝ մազաթափության լոսյոնի հետազոտություններից մինչեւ պատրաստի միջոց ստանալը տեւել է մոտ հինգ տարի:

«Այս տարիների ընթացքում լոսյոնը փորձել են հարյուրավոր կամավորներ: Նշված բույսերի բուժիչ հատկությունները հայտնի էին հայկական ավանդական բժշկությանը: Դրանք տարբեր նպատակներով խորհուրդ են տվել օգտագործել բժշկության հայազգի հայրերը: Սակայն մենք փորձել ենք գտնել այս բույսերի` մազերի առողջացման համար ամենաարդյունավետ համադրությունը, եւ անկեղծ ասած, արդյունքը գերազանցվել է մեր բոլոր սպասելիքները: Լոսյոնն օգտագործելու 15 օրվա ընթացքում արդյունք ակնհայտ է դառնում»,- նշեց Ուլիխանյանը՝ ավելացնելով, որ լոսյոնի անունը Գառնի է ընտրվել, որովհետեւ բաղադրատոմսի ակունքները գալիս են հենց Գառնիից:

Ըստ նրա՝ անդրոգեն (տղամարդկային) տիպի մազաթափութունը տղամարդկանց մազաթափության 95 տոկոսն է կազմում եւ ունի հորմոնալ բնույթ: Օրգանիզմում առկա տեստոստերոն հորմոնը 5 ալֆա ռեդուկտազա ֆերմենտի ազդեցության ներքո փոխակերպվում է դեհիդրոտեստոստեր ... Կարդալ շարունակությունը

Խումբ` Հետաքրքիր | | Մեկնաբանություններ (6)

Like-լը դժվար չի
Կայքը Ձեր լեզվով
 
Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլ. հասցեն

Ժամ
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների քանակը՝ 542
Գովազդ Ռուսաստանից
Կայքի բանները
Վիճակագրություն

Մուտք
Տրվում է վարձով

Օրացույց
«  Մարտ 2012  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031