Главная » Աղմկահարույց

Քադաֆիի որդին պատրաստվում է գլխավորել հակակառավարական ուժերը

Լիբիայի նախկին ղեկավար, անցած տարվա վերջին սպանված Մուամար Քադաֆիի որդին` Սաադին, նախատեսում է ղեկավարել Լիբիայի անցումային կառավարության դեմ ռազմական ապստամբությունը: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին նա երեկ հայտարարել է Al-Arabiya հեռուստաալիքին:

Սաադի Քադաֆիի խոսքերով` գահընկեց արված ղեկավարի կողմնակիցների շարժումը կներառի ողջ երկիրը: Նրա խոսքերով` նման մարդիկ կան նաև ներկայիս անցումային կառավարությունում: Սաադին հավելել է, որ ինքն ամեն պահի կարող է վերադառնալ Լիբիա:

Հիշեցնենք, որ 38-ամյա Սաադի Քադաֆին Լիբիայի հավաքականի նախկին հարձակվող է: Նա անցած տարվա օգոստոսին լքել է երկիրը, երբ պարզ է դարձել, որ հոր իշխանությանը քիչ ժամանակ է մնացել:
Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Բնության պաշտպանության միջազգային միության նախագահ Աշոկ Հոսլան կարծում է, որ 2050-ին ձկնորսությունը կդադարի գոյությունը, քանի որ այդ ժամանակ ձկան պաշարները լրիվ կսպառվեն:

«2050-ին ձկան պաշարները կսպառվեն, այլևս բռնելու բան չի լինի: Այդ ժամանակ ողջ բնագավառի  վերջը կգա»-, հայտարարել է Հոսլան:

... Կարդալ շարունակությունը

Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)


2009-ին Ուգանդայի խորհրդարանը  պատգամավոր Դևիդ Բահաթին առաջարկել է  օրենքի մի նախագիծ, որով նախատեսվում էր  համասեռականության համար մահապատժի ենթարկել:

Հիմա Ուգանդայում կրկին խոսում են դրա մասին: Երեք տարի առաջ այդ նախագիծն այդպես էլ օրենքի ուժ չստացավ` միջազգային հասարակայնության ճնշման պատճառով, որն  այդ օրենքը մարդու իրավունքների խախտում համարեց:

3 տարի անց նույն պատգամավորը կրկին  բարձրացրեց այդ հարցը:  Նա կարծում է, որ համասեռամոլությունը ընտանեկան արժեքներին  սպառնալիք է ու «ակնառու  սպառնալիք  երեխաների համար»:

... Կարդալ շարունակությունը

Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)


Թե´ Ադրբեջանում, և թե´ տարածաշրջանի մյուս պետություններում  ցանկացած ընթերցող պարբերաբար բախվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշ ... Կարդալ շարունակությունը

Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Թայվանյան Նյու-Թայփեյ քաղաքում 62-ամյա մարմնավաճառի հետ սեքսի ժամանակ   թոշակառուն կուլ տվեց դնովի ծնոտը: Տեղ հասած բժիշկներն արձանագրեցին մահ:

Թայվանում մարմնավաճառության համար օրենքով պատժվում են միայն կանայք. նրանք տուգանվում են 800 դոլար:

Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Չինաստանում է ապրում աշխարհում ամենամեծ կանացի կրծքով տղամարդը: 53-ամյա ֆերմեր Գուո Ֆանգը  6-րդ չափսի կուրծք ունի: Սակայն տղամարդուն դա չի ուրախացնում. նա արդեն 10 տարի աշխատում է ազատվել այդ բեռից:

«Բոլորն ինձ են նայում: Ես էլի ինչ-որ կերպ կարող եմ դրա հետ հաշտվել, սակայն այն ինձ խանգարում է աշխատել: Ծանրությունից ողնաշարս ցավում է, շնչահեղձություն է առաջացել, խանգարվել է սրտիս աշխատանքը: Այն ինձ պարզապես խեղդում է»:

Նրան ոչ մի տեղ  չեն շտապում օգնել: Տղամարդը նույնիսկ կարծում է, որ չեն օգնում, քանի որ ինքը եզակի է այդ տեսակի մեջ:

... Կարդալ շարունակությունը

Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)


Հունվարի 27-ին` ժամը 00.15-ի սահմաններում, 1990 թ. ծնված Նարեկ Զ-ն Երևան-Սևան ճանապարհի 3-րդ կմ-ին, ընթացքի ժամանակ, վայր է ընկել Ալվինա Հ-ի կողմից վարած ''Համեր H-2'' մակնիշի ավտոմեքենայի ոտնակի վրայից և ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

  Չինաստանի մի քանի ռեստորաններում կարելի է ճաշակել դեռևս չծնված 6-7 ամսական երեխաների: Այս կերակրի գինը տատանվում է 428-571 ԱՄՆ դոլարի սահմաններում: Ի դեպ, նման զարհուրելի ու անմարդկային կերակրատեսակի պատրաստումը Չինաստանում արգելված չէ: Նշենք, որ լույս աշխարհ չեկած երեխաներին ռեստորաններին մատակարարում են հիվանդանոցները: Երեխաները չեն սառեցվում, քանզի, ըստ չինացի խոհարարների, կկորցնեն իրական համը: Այս ուտեստը Չինաստանում դելիկատես է համարվում և մեծ պահանջարկ ունի:
        

Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Նկատի ունենալով այն փաստը, որ հարուստ տղամարդիկ շատ կարևոր են համարում սիրուհու առկայությունը, հաջորդ տարվանից Չինստանի գավառական դպրոցներում  կդասավանդվի հատուկ առարկա` ինչպես կարելի է խուսափել սիրուհի դառնալուց:

Հարավային Չինաստանի Հուանդուան գավառի ղեկավարությունը համոզված է, որ այս ձեռնարկով կարող են նվազեցնել սիրուհու դերը գնահատող կանանց թիվը: Նրանց կբացատրեն, որ  այդ տղամարդիկ  երբեք իրենց հետ չեն  ամուսնանալու:

Արժե նշել, որ մի քանի տարի առաջ գավառի ղեկավարությունն արգելեց տղամարդկանց  սիրուհիներ ունենալ, սակայն այդ միջոցն այնքան էլ արդյունավետ չեղավ, ինչի պատճառով էլ փոխվեցին պայքարի միջոցները` նոր առարկայի դասավանդմամբ:

Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Թուրքերը «տղամարդու բարձրակրունկ կոշիկ» են ուղարկել Սարկոզիին

Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի սևծովյան հատվածում ընկած Բարթըն քաղաքի «Իսկական լրագրողների միության» նախագահ Սուլեյման Քարամանը որոշել է յուրովի արձագանքել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը.

«Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ունի կարճահասակության բարդույթ, ինչի համար էլ մենք նրա համար պատրաստել ենք հատուկ նվեր»։ 

Ապա Քարամանը տուփի միջից հանել է տղամարդու կոշիկներ, որոնց վրա հարմարեցված է եղել կանացի կոշիկի 7 սանտիմետրանոց կրունկ։ Քարամանը հայտարարել է, որ այդ կոշիկն իրենց արժեցել է 15 լիրա (ավելի քան 8 դոլար), և ևս 15 լիրա իրենք տվել են կոշիկի վրա այդ կրունկն ամրացնելուն։

Քարամանը հավելել է, որ այդ կոշիկը «կօգնի» Սարկոզիին առավել բարձրահասակ երևալ, և փոստով ուղարկել է այն Փարիզ։

Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)


Ըստ նոր օրենքի` Մեծ Բրիտանիայում սիլիկոնե կուրծք ունեցողները պետք է հարկ վճարեն: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը նման քայլի է դիմել  այն երիտասարդ կանանց թիվը նվազեցնելու նպատակով, որոնք երազում են սիլիկոնե իմպլանտների միջոցով փարթամ կրծքի տեր դառնալ: 2011 թ. վիճակագրական տվյալները վկայում են, որ իրենց կուրծքը մեծացրած պարմանուհիների թիվը երկու անգամ  մեծացել է:
Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (0)

Ավստրիական Վիեննայում բացված միջազգային դպրոցում խոստանում են իրենց ուսանողներին սովորեցնել անգերազանցելի սիրեկաններ դառնալ, իսկ  ԱՄՆ 2 հազար դոլարով էլ կարելի է հետաքրքիր դիրքեր ու  սեքսուալ քնքշանքի  հմտություններ սովորել, ծանոթանալ զուգընկերոջ անատոմիական առանձնահատկություններին:

Աշխարհում առաջին «կիրառական սեքսուալության դպրոցը» ընդունում է   16-ից բարձր  բոլոր ցանկացողներին: Ղեկավարությունը ոչ միայն տեսական գիտելիքներ է երաշխավորում, այլև իր ուսանողներին առանձին հանրակացարաններում  կտեղավորի, որտեղ նրանք կարող են գործնականում կիրառել տեսական գիտելիքները:

Խումբ` Աղմկահարույց | | Մեկնաբանություններ (5)

« 1 2
Like-լը դժվար չի
Կայքը Ձեր լեզվով
 
Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլ. հասցեն

Ժամ
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների քանակը՝ 542
Գովազդ Ռուսաստանից
Կայքի բանները
Վիճակագրություն

Մուտք
Տրվում է վարձով

Օրացույց
«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031