 Հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը մեծ սպորտ վերադառնալու և 2012 թվականին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկություն է հայտնել: Մեր փառապանծ մարզիկը օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է:Այդ պատվին նա արժանացել է 1996 թ. Ատլանտայի և 2000 թ. Սիդնեյի օլիմպիական խաղերում:Ընդ որում`Ատլանտայում նա հանդես է եկել Հայաստանի,իսկ Սիդնեյում`Բուլղարիայի դրոշի ներքո: Նշենք նաև,որ Արմենը 2004 թ. Աթենքի օլիմպիական խաղերում արժանացել է բրոնզե մեդալի: 2008 թվականին Պեկինում կայացած Օլիմպիական խաղերում Նազարյանը հանդես է եկել 60 կգ քաշային կարգում, սակայն մեդալ չի նվաճել: Եթե մասնակցությունը կայանա,ապա Նազարյանը հանդես կգա 60 կգ քաշային կարգում:
|
 Լեգենդար սնոուբորդիստ Շոն Ուայթը ձմեռային X-Games-ի ժամանակ 100 հնարավորից վաստակեց նույնքան միավոր և սահմանեց համաշխարհային ռեկորդ: Նախկին ռեկորդը (97.66 միավոր) նույնպես իրեն էր պատկանում:
|
 ՖԻՖԱ-ն ցանկանում է ավելացնել փոփոխությունների թիվն այն խաղերում, որտեղ հաղթողի որոշման համար կպահանջվի լրացուցիչ ժամանակ: Այդ հարցը կքննարկվի Ֆուտբոլի միջազգային խորհրդի (IFAB) նիստի ժամանակ` Անգլիայում` մարտի 3-ին, քանի որ միայն IFAB-ն ունի ֆուտբոլային կանոններում փոփոխություն կատարելու իրավասություն: ՖԻՖԱ-ն և ֆուտբոլային փորձագետները կողմ են այդ որոշմանը և նշում են, որ դա լրացուցիչ խաղակեսերում կօգնի խաղի տեմպի պահպանմանը և կնվազեցնի վնասվածքների հավանականությունը:
ՖԻՖԱ-ն առաջարկում է նաև մրցավարներին թույլատրել պաշտպանվող կողմի ֆուտբոլիստին կարմիր քարտ ցույց տալ այն դեպքերում, երբ նա ոչ մի կերպ չի կարող հասնել գնդակին և միտումնավոր հարվածում է հակառակորդին` կասեցնելով վտանգավոր գրոհը: Իսկ մեկ այլ դեպքում, երբ տուգանային հրապարակի մատույցներում պաշտպանը կամ դարպասապահը, ցանկանալով չեզոքացնել վտանգը, խախտում են կանոնները ոչ կանխամտածված, նշանակել 11 մետրանոց հարված և կարմիրի փոխարեն պաշտպանվող կողմի խաղացողին ցույց տալ դեղին քարտ:
|
Ռեալ Մադրիդ ՖԱ (իսպաներեն՝ Real Madrid Club de Fútbol, անգլերեն՝ Madrid Royal Football Club, առավել հայտնի որպես Real Madrid, Los Blancos, Los Merengues) իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է։ Ստեղծվել է 1902 թվականին, մասնակցում է Լա Լիգա- ին և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, ունի ռեկորդային 31 հաղթանակ Լա Լիգա-ում, 17 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային ինը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգագավաթ։ Ակումբն իր խաղերը անցկացնում է Սանտիագո Բերնաբեու ստադիոնում, որը գտնվում է Մադրիդում։ Դեկտեմբերի 23-ին 2000 թվականի, ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրեց "20-րդ դարի լավագույն ակումբ" մրցանակով։ Ռեալը ամենահաջողակ ակումբն է ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի պատմության մեջ` իր ինը Չեմպիոնների Լիգա գավաթներով և երկու ՈՒԵՖԱ-ի գավաթներով։ Ռեալը աշխարհի ամենահարուստ ակումբն (€351 միլիոն) է եկամուտի կողմից, և երկրորդ ամենաարժեքավորը, և €950 միլիոն արժեր 2008 թվականին։[1][2] Դա նաև ամենահայտնի, և ամենամեծ ֆուտբոլային ակումբներից է։ 1896 թվականին ստեղծվեց Ֆուտբոլ Սքայ ֆուտբոլային ակումբը` դառնալով մադրիդյան ակումբի հիմքը: Սակայն պաշտոնական ամսաթիվը ակումբի ստեղծված համարվում է 1902 թվականի Մարտի 6-ը, երբ Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրների կողմից բացվեց Madrid Football Club ակումբը : 1920 թվականի հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII ակումբին շնորհեց Արքայական տիտղոսը, ինչը իսպաներեն հնչում է Ռեալ: Այստեղից է գալիս ակումբի անվանումը` Ռեալ Մադրիդ: Առաջին իսկ տարիներից թիմը առաջատարների շարքերում է եղել,և արդեն 1903-ին Ռեալը դուրս է գալիս Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ սակայն պարտվում է Բիլբաոի Ատլետիկին: Մի քանի տարի անց հեղինակավոր այդ մրցանակը երկար տարիներ իր տեղը գտավ մադրիդյան ակումբում: 1905 - 1908թթ-ները Ռեալը չորս տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց Գավաթում: Իսկ երկրի առաջնությունում, որն առաջին անգամ անցկացվեց 1928 թվականին, թիմը երկու տարի շարունակ 1932-ից 1933 թվականները հաղթեց Պրիմերիայում:
...
Կարդալ շարունակությունը
|
Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) 1987-2011 թվականների լավագույն մրցավար է ճանաչել իտալացի Պյերլուիջի Կոլինային:
Նրա սպասարկած 1999թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին րոպեներին կորզեց հաղթանակը «Բավարիայից», իսկ 2002թ. աշխարհի առաջնության եզրափակիչում Բրազիլիան 5-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: IFFHS-ի վարկանիշային աղյուսակում Կոլինան հավաքել է 191 միավոր: Երկրորդ տեղը գրավել է նույնպես կարիերան ավարտած գերմանացի Մարկուս Մերկը` 184 միավոր: Երրորդ տեղում դանիացի Քիմ Միլթոն Նիլսենն է, որին հիշում են 1998թ. աշխարհի առաջնության Անգլիա - Արգենտինա խաղում Դեւիդ Բեքհեմին հեռացնելու շնորհիվ:
|
Դանի Ալվեսի այս գոլը շոկի մեջ գցեծ բոլորին...
|
|