Главная » 2011 » Հոկտեմբեր » 7 » ԺՊԻՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ
18:15
ԺՊԻՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

ԱՅՍՕՐ ԺՊԻՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

սմայլիկ.Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողջ աշխարհում նշվում է ամենաուրախ տոնը՝ Ժպիտիմիջազգային օրը: Իհարկե, տոնը պաշտոնական չէ, և փողկապներով լուրջ մարդիկ գուցե այնքան էլ չեն կիսում մեր ուրախ տրամադրությունը, բայց դա այնքան էլ կարևոր չէ:

Այս հրաշալի տոնի համար մենք պարտական ենք նկարիչ Հարվի Բելլին: 20-րդ դարի կեսին նա ոչնչով աչքի չընկնող երիտասարդ նկարիչ էր, որին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, նրա նկարները չէին քննադատում կամ գովում , և գուցե մենք նրա անունն անգամ չիմանայինք, եթե մի օր ապահովագրական մի ընկերություն (State Mutual Life Assurance Company of America) չխնդրեր նրան հորինել մի հեշտ հիշվող խորհրդանիշ, որը կդառնար ընկերության այցեքարտը: 

Հարվին երկար չմտածեց ու իր պատվիրատուներին ներկայացրեց այն ուրախ դեղին դեմքը, որ մենք այսօր կոչում ենք ՍՄԱՅԼԻԿ: Դա տեղի ունեցավ 1963 թվականին: Պատվիրատուն սիրով ընդունեց այս տարբերակը, վճարեց Հարվիին 150 դոլար և իր բոլոր աշխատակիցների համար պատրաստեց ժպտացող տարբերանշաններ: Սմայլիկի հաջողությունը գերազանցեց բոլոր սպասելիքները: Հաճախորդները, կարելի է ասել, պարզապես «թափվեցին ընկերության գլխին»: Շուտով սմայլիկը հայտնվեց նաև բաժակների, վերնաշապիկների, բացիկների, անգամ լուցկու տուփերի վրա:

«Մարդկության պատմության մեջ դեռ ոչ մի գործ այսպիսի տարածում չի գտել ու չի բերել այնքան ուրախություն ու հաճելի զգացողություններ, որքան դա: Եվ չի ստեղծվել այսքան հեշտ ու պարզ, բայց դարձել հասկանալի բոլորին»,- ասում էր Հարվին իր հարցազրույցների ժամանակ:

Առաջին անգամ Ժպիտի միջազգային օրը նշվել է  1999 թվականին: Հարվի Բելլը վստահ էր, որ հոկտեմբեր ամսվա առաջին ուրբաթ օրը պետք է նվիրված լինի լավ տրամադրությանը: Տոնի նշանաբանն է. Do an act of kindness. Help one person smile- Լավություն արա, օգնիր ինչ-որ մեկին ժպտալ…

Դե իսկ սմայլիկի ծննդյան օրը համարվում է հոկտեմբերի 19-ը: Այդ օրը մենք նույնպես կնշենք միասին… Ան-պայ-ման… Դե, ժպտա…

Просмотров: 1965 | Добавил: ANDO606 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Like-լը դժվար չի
Կայքը Ձեր լեզվով
 
Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլ. հասցեն

Ժամ
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների քանակը՝ 542
Գովազդ Ռուսաստանից
Կայքի բանները
Վիճակագրություն

Մուտք
Տրվում է վարձով

Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31