
Ըստ նրանց`զոլավոր գունավորումը ճանճերին վանելու համար է:Այս եզրակացության նրանք եկել են`ելնելով կատարված հետազոտության արդյունքներից: Գիտնական այրերը վերցրել են երեք ձիերի և նրանց ներկել են սև,սպիտակ և զոլավոր գույներով:Այնուհետև ձիերի վրա քսել են հատուկ նյութ,որի վրա պետք է կպչեին ճանճերը:Որոշ ժամանակ հետո տեսել են,որ ամենաքիչ ճանճեր եղել են զոլավոր ձիու վրա:
|
Megan Fox and Barbara Mori
America Ferrera and Jordin Sparks Beyonce and Shakira Chad Smith and Will Ferrell
...
Կարդալ շարունակությունը
|
 Մեծ Բրիտանիայի Exeter համալսարանի գիտնականները կարողացել են ֆիքսել, թե ինչպես են բանջարեղենները «շփվում» միմյանց հետ:
Բրիտանացի հետազոտողները կատարել են նախկինում արդեն հայտնի գիտափորձ՝ որպես փորձանմուշ օգտագործելով կաղամբը: Նրանք կտրատել են բույսի տերևներից մեկը, ինչի հետևանքով այն գազ է արձակել` դրանով իսկ հարևան տերևներին նախազգուշացնելով վտանգի մասին, վերջիններս էլ իրենց հերթին գործի են դրել իրենց ներքին պաշտպանական մեխանիզմը:
Փորձը հատուկ անցկացվել է BBC-ի կրթական`How to Grow a Planet («Ինչպես աճեցնել մոլորակը») հաղորդման համար:
|
Քանզաս սիթիի 5-րդ դասարանի աշակերտուհին, կատարելով ուսուցչի առաջադրանքը, քիմիական նոր միացություն է հայտնաբերել, որի մոլեկուլյար կառուցվածքը, հնարավոր է` կօգնի էներգիա կուտակելու ինովացիոն մեթոդ ստեղծելուն:
Քլեր Լեյզենը հաճախում է այն դպրոց, որտեղ սովորեցնում են Մոնթեսսորի մեթոդով: Դասերից մեկի ժամանակ երեխաներին առաջադրվել էր հատուկ գնդերից նոր միացությունների ձողիկներից մոլեկուլի մոդել ստանալ: Աղջիկը շատ տարօրինակ կառուցվածք է ստեղծել երևակայական ազոտից ու ածխաջրածնից: Ուսուցիչն այն տեսնելով, կապվել է իր գործընկեր քիմիայի պրոֆեսորի հետ, ուղարկել աղջկա պատրաստած մոդելը: Պրոֆեսորն իսկույն չի կարողացել պատասխանել, թե լուսանկարում պատկերված մոդելն արդյոք քիմիկոսներին հայտնի նյութ է, թե ոչ: Ուսումնասիրելով քիմիայի բնագավառում 1904-ից կատարված գիտական աշխատանքների տվյալների բազան, նա ընդամենը մեկ հոդված գտավ, որտեղ հիշատակվում է այդ նյութը: Սակայն աշակերտուհու ստեղծած մոդելում ատոմներն այլ դասավորություն ունեին, կնշանակի` այդ մոլեկուլների հատկություններն էլ այլ են: Հետագա ուսումնասիրություններից պարզվեց, որ նյութը կարող է էներգիա պահպանել: Բացի այդ, այն նիտրոգլեցիրին է պարունակում, այնպես որ, հնարավոր է, որ աղջնակը նոր պայթուցիկ նյութ է հայտնագործել: Ինչ էլ որ լինի, 10-ամյա աղջիկը դարձել է գիտական հոդվածի հեղինակ ու ցնցել քիմիայի աշխարհը: Ուսուցիչը հույս ունի, որ Քլերը ցանկություն կունենա հետագայում զբաղվել գիտական քիմիայով:
|
Վերջերս նկատեցի, որ օդնոկլասսնիկում կարող եք անվճար օգվել վճարովի սմայլիկներից: Բայց դա տևեց ընդամենը 30 րոպե:
Եվ ընդհանրապես թե ինչու էին մարդիկ գումար ծախսում, ուղղակի գեղեցիկ սմայլիկ ուղարկելու համար: Չէ՞ որ շատ այլ կայքերում այն անվճար է:
|
Կյանքում լինում են պահեր, երբ մարդու մոտ առաջանում է այնպիսի զգացողություն, որ այդ պահը անցյալի ինչ-որ դրվագի կրկնությունն է: Կարծես արդեն ծանոթ ֆիլմը, որը դիտել եք տարիներ առաջ և մոռացել եք նրա որաշ մանրամասներ, ևս մեկ անգամ կրկնեն:Այսպիսի տարօրինակ զգացողություն առաջանում է համարյա բոլոր մարդկանց մոտ և կոչվում է <<ԴԵժավյու>> (ֆր. déjà vu ` արդեն տեսած): Դեժավյուի ժամանակ իրականությունը մի տեսակ դառնում է լղոզված:Այդ տերմինն առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի հոգեբան Էմիլի Բուարակը` իր <<Ապագայի հոգեբանություն>> աշխատությունում: Ոմանց կարծիքով մարդիկ ունենում են մի քանի կյանք և դեժավյուի ժամանակ հիշում են իրենց անցյալ կյանքից հատվածներ: Իմ կարծիքով սա աբսուրդ է :) Իրականում մինչ օրս
...
Կարդալ շարունակությունը
|
Շատերին կհետաքրքի, թե ինչ կլինի նրանց հետ, եթե թողնեն ծխելը: Այս նյութում մանրամասն նկարագրված է այդ գործընթացը՝ մի քանի ժամից մինչև մի քանի տարի անց:
Նկարը մեծ չափերով տեսնելու համար սեղմեք դրա վրա:
|
Մորզեի կոդը /Մորզեի այբուբեն անվանումը առաջացել է միայն ԱՀՊ-ից հետո/ կոդավորման ձև է/իրենից ներկայացնում է լատիներեն այբուբենի տառերի, թվանշանների, կետադրական նշանների կոդերը/: Այդ կոդը առաջինը մտածել է Մորզեն, իսկ 1848-ից հեո այն կատարելագործել է Գերկեն, և այդ կոդը առանց փոփոխության կիրառվում է մինչ այսօր:
Ձեզ ենք ներկայացնում Մորզեի այբուբենը:
|
 Իսրայելի Շֆարամ քաղաքում մեկ տարեկան երեխան հաղթել է պղնձօձին՝ կծելով նրա գլուխը: Դա հայտնաբերել է երեխայի մայրը՝ Իմադա Գադիրան, երբ կաթը ձեռքին մտել է նրա սենյակ:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, երեխան չի վնասվել, քանի որ պղնձօձերը վտանգավոր չեն մարդու համար, սակայն նրան հետազոտության համար տեղափոխել են Հայֆայի հիվանդանոց:
Մեկամյա Իմադի պապը պատմել է, որ երեխան արթնացել է վաղ առավոտյան, իջել ծնողների անկողնուց և գնացել մանկասենյակ: Այստեղ նա տեսել է 35 սանտիմետրանոց օձ, սակայն չի վախեցել և, ամենայն հավանականությամբ, կարծել է, թե ծնողներն իրեն նոր խաղալիք են նվիրել: Նա վերցրել է օձը և կծել գլուխը: Երբ մայրը Իմադի բերանից հանել է օձի կտրված գլուխը, նա նույնիսկ լաց է եղել:
Դեպքի վայր ժամանած հմուտ օձորս Էլի Կոենը խոստովանել է, որ սա իր պրակտիկայում առաջին դեպքն է: Կոենի խոսքերով՝ պղնձօձի թույնը վտանգավոր չէ, չնայած խայթած մասը կարող է որոշ ժամանակ ցավել: Նա նշել է, որ օձի այս տեսակները սովորաբար խեղդում են իրենց զոհին։ Բարեբախտաբար, այս դեպքում այն չափերով փոքր է եղել, այլապես երեխայի բախտը կարող էր չբերել:
|
 Կանադական Air Canada ավիաընկերության չվերթը չորս ժամով հետաձգվել է այն պատճառով, որ ուղևորներից մեկի կատուն դուրս էր եկել իր վանդակից և թաքնվել ինքնաթիռում: Ինչպես հայտնում է CBC Canаda-ն, միջադեպը տեղի է ունեցել ինքնաթիռում, որը Հալիֆաքսից ուղևորվում էր Տորոնտո: Ռիփըլս անունով կատուն վանդակից դուրս է եկել, երբ այն պատահաբար բացվել է: Կենդանին աննկատ սողոսկել է օդաչուի խցիկ, և նրան երկար ժամանակ չեն կարողացել գտնել: Անձնակազմի անդամները նույնիսկ անջատել են թռիչքի պատրաստվող ինքնաթիռի շարժիչը, որպեսզի աղմուկը չվախեցնի կատվին:Վերջապես կենդանուն գտել են օդաչուի խցիկում: Հայտնի չէ, թե ինչպես է Ռիփըլսը հայտնվել այնտեղ: Ականատեսների խոսքերով, կատուն չափազանց վախեցած էր: Նրան հանձնել են տիրոջը, որն էլ կենդանուն վերադարձրել է վանդակ: Կատվին գտնելուց հետո ստուգումներ են անցկացրել ինքնաթիռում, որպեսզի պարզեն, թե արդյոք Ռիփըլսը չի վնասել հաղորդալարերը: Ի վերջո, ինքնաթիռը մեկնել է
...
Կարդալ շարունակությունը
|
 Հասսե Պլատներ ինստիտուտից համակարգչի երեք գերմանացի մասնագետ մշակել է օգտատերերի կոշիկների նույնականացման համակարգի նախատիպ: Նրանց վստահեցմամբ` այս հայտանագործությունը աշխատում է 89 տոկոս ճշգրտությամբ: Այս մասին հայտնում է KorrespondenT.net-ը:Bootstrapper համակարգը դեռ նախատեսված է միայն էքզոտիկ տեսակի համակարգիչների` «սենսորային սեղանների» համար, օրինակ Microsoft Surface և Samsung SUR40-ների համար:«Սեղանների» ծայրին ամրացած է Kinect տեսախցիկները` ուղղված ոտքերին: Համակարգը RAW ֆորմատով նկարում է կոշիկները և համեմատում դրանք իր ունեցած տվյալների բազայի հետ` կոշիկների նկարները համդրելով օգտատերերի կոնկրետ պորֆիլների հետ: Հետազոտողները ասում են, որ ընտրել են հենց կոշիկը, քանի որ այն ունի մի շարք լավ բնորոշիչ հատկանիշներ` գույն, հյուսվածք, և հեշտ է հեևել, քանի որ միշտ գետնին է: Հիմնադիրները համակարգը ներկայացնելու են 2012 թվականի մայիսի 8-ին Տեխասում` CHI 2012 կոնֆերնասի շրջան
...
Կարդալ շարունակությունը
|
 Ֆինլանդիան ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: Նման եզրակացություն են կատարել բրիտանական Legatum կենտրոնի փորձագետները` որոնք հրապարակել են «երջանկության վարկանիշը», որում ընդգրկված են աշխարհի 104 երկրներ: Երկրներին գնահատական է տրվել 79 չափանիշերով: Դրանց թվում են բնակիչների նյութական բարեկեցությունը, կենսամակարդակը, կրթությունը, անձնական ազատությունները, անվտանգությունը և այլն: Ֆինլանդիային ամենաերջանիկ երկրների ցուցակում հաջորդում են Շվեյցարիան, Շվեդիան, Դանիան, Նորվեգիան և Ավստրալիան: ԱՄՆ-ն 9-րդ հորիզոնականում է: Հայաստանը երջանիկ երկրների վարկանիշում ընդգրկված չէ: Իսկ ամենադժբախտ երկրներ են ճանաչվել Եմենը, Սուդանը և Զիմբաբվեն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրի հարստությունը կախված է ոչ միայն ՀՆԱ-ից, այլ նաև այդ երկրի քաղաքացիների երջանկությունից, առողջությունից և ազատությունից:
...
Կարդալ շարունակությունը
|
 Գրիչով արված գրությունն էլեկտրոնային տարբերակով պահպանող խելացի գրիչներ առաջ էլ են ներկայացվել, սակայն, դրա համար անհրաժեշտ էր գրել հաուկ նոթատետրում կամ էլ լրացուցիչ սարքավորում կիրառել, որը հետևում է գրչի ընթացքին: Հիմա շեշտը դրվել է այն բանի վրա, որ պարզապես գրառում կատարվի սովորական թղթի վրա, իսկ Bluetooth-ն այն համակարգչի հիշողություն տեղափոխի: Ասիացի դիզայներների ստեղծած Recorder գրչի գաղտնիքը նրա վրա սարքավորված լազերային տվիչն է, որն ունակ է հետևելու գրության տեղակայությունը: Գրությունը մնում է գրչի հիշողության մեջ` էլեկտրոնային ֆայլի տեսքով և ընդամենը մի կոճակի սեղմումով այն Bluetooth-ով փոխանցվում է համակարգիչ: Այս նորարարությունը հաստատ պահանջարկ կունենա ուսանողների շրջանում, ովքեր գերադասում են սկզբում տեղեկությունն արտագրել, ապա նոր միայն այն խմբագրել: Կամ էլ նրանց մոտ, ովքեր հին ժամանակների նման սիրում են թղթի վրա գրել, իսկ նորույթի շնորհիվ հին մեթոդը կարելի է նորի պես հաղորդել: Այս հրաշալի գյուտը համենայն դեպս հետ կբերի հին ու արդեն մոռացված թուղթ ու գրչի սովորությունը: Ցավոք հրածք-գրիչը դեռևս գտնվում է նախագծային փուլում:
|
|