20:45 13:20 - 12.10.2011 | |
![]() Հայաստանի հավաքականը երեկ դուրս մնաց Եվրո-2012-ից իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսի հիմար սխալի պատճառով:
Պարզվում է` այս մրցավարին միայն մեզ մոտ չէ, որ չեն սիրում: Նախ` ասենք, որ Գոնսալեսը մասնագիտությամբ ատամնաբույժ է և համարվում է Իսպանիայի լավագույն մրցավարը (հետաքրքիր է` եթե սա է լավագույնը, ապա վատագույնն ով է): Իռլանդիայի հավաքականի հարձակվող Սայմոն Քոքսը Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից հետո նշել է, որ մինչ գնդակը կկպներ Ռոման Բերեզովսկուն, ինքն է խաղացել ձեռքով։
Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլստը համարում է, որ Բերեզովսկին սխալմամբ է հեռացվել դաշտից: «Ես անգամ չնկատեցի, որ գնդակը Բերեզովսկու ձեռքերին դիպավ տուգանային դաշտից դուրս, բայց իմ թիմակիցների հետ միասին մրցավարից պահանջեցի դա կանոնների խախտում համարել»,- BBC Sport-ին ասել է Իռլանդիայի հավաքականի հարձակվողը: | |
|
Всего комментариев: 0 | |